Facebook   Twitter
 
«168 ժամ». ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հարց տալու հերթը չհասա՞վ, թե այդպիսին էր պայմանավորվածությունը

«168 ժամ». ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների հարց տալու հերթը չհասա՞վ, թե այդպիսին էր պայմանավորվածությունը

16 Ապրիլի 2019 - 10:03
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։
Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար գրանցվածների ցուցակը բազմազան է։ Նա նաև ասել էր, թե Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը:

«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնել էր Հովհաննիսյանն ու շեշտել, որ ադրբեջանցի պատվիրակների հարցերը կանխատեսելի կլինեն:

Ակնհայտ էր, որ իշխանական քարոզիչներն այդպիսով փորձում էին Նիկոլ Փաշինյանից կերտել ազգային առաջնորդի կերպար, որի վրա է «սևեռված» մեր ոխերիմ թշնամին։

Իրականությունը, սակայն, այլ էր։ Ինչպես տեսանք, դահլիճում հնչեց ադրբեջանական պատվիրակության ընդամենը մեկ անդամի՝ բավականին բարեկիրթ և «անմեղ» ձևակերպված հարցադրում։ Եթե համեմատենք, թե նախորդ տարիներին Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպիսի ագրեսիա էին դրսևորում ադրբեջանական պատվիրակները, և ինչպես էր այդ բարձր ամբիոնից ՀՀ 3-րդ նախագահը պաշտպանում Արցախի ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը, ապա աչքի է զարնում հսկայական մեծ տարբերությունը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ընդամենը մեկ ադրբեջանցի պատվիրակի կողմից հարց հնչեցնելը պայմանավորել էր՝ հերթը չհասնելով։

«Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ակտիվության հարցին, ապա, այո´, կային գրանցվածներ, որոնց ուղղակի հերթ չհասավ: 3-4 հոգի գրանցվել էր»,- հայտարարել էր վերջինս shantnews-ի հետ զրույցում։

ԵԽԽՎ-ի իր աղբյուրներից, սակայն, 168.am-ին հաջողվեց ճշտել, որ հայկական պատվիրակները կուլուարային պայմանավորվածություններ են ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ՝ վերջիններիս համոզելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցով մեղմ ու հանդարտ հռետորաբանություն է կիրառելու, և հետևաբար՝ կարիք չկա դահլիճում սրել իրավիճակը։

Փաստորեն, միակ բանը, որ կարծես թե ստացվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության մոտ, վարչապետ Փաշինյանին ուղղված ադրբեջանական կողմի հարցերը հանելն է, քանզի վերջինս խաղաղասեր օրակարգով է հանդես գալու, առանց խոսելու Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի գերակայության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
Վլադիվոստոկում ընթանում է Պուտին-Կիմ Չեն Ըն դեմառդեմ հանդիպումը
25 Ապրիլի 2019 - 10:50
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում ընթանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմառդեմ հանդիպումը, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ երկու պետությունների ղեկավարների զրույցը շարունակվում է մեկ ժամից ավելի, ինչը ծրագրվածից ավելի երկար է:
Հայաստանի Մ-16 հավաքականը մեկնել է Սարաեւո
25 Ապրիլի 2019 - 10:46
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին, որը տեղի կունենա ապրիլի 26-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու. իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ
25 Ապրիլի 2019 - 10:28
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Սյունիքում Mercedes-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ փախել. հետիոտնը տեղում մահացել է
25 Ապրիլի 2019 - 10:27
Սյունիքի մարզում, ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Աղաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա Վարդանիկ Հ.-ին։
Boeing-ի եկամուտները կտրուկ նվազել են ավիավթարների պատճառով
25 Ապրիլի 2019 - 10:18
Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում, տեղեկացնում է DW-ն։
ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2019 - 10:09
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17303
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն