Facebook   Twitter
 
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

16 Ապրիլի 2019 - 11:54
Ապրիլի 15-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը դեսպանությունում ընդունեց Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին (Shaykh Yousif Al-Nasri), Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրեցին Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծեց, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդները փոխանցեցին իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին. Փաշինյան
24 Ապրիլի 2019 - 23:55
Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимой газета»-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, որ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ստվերել է հայ-ռուսական հարաբերությունները։
Էրդողանը հայտնել է Թրամփի հետ հանդիպման հավանականության մասին
24 Ապրիլի 2019 - 23:37
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հավանականությանը։
Հայ ժողովուրդը դարձավ այդ սարսափելի հանցագործության զոհը․ Ժիրինովսկի
24 Ապրիլի 2019 - 22:43
Այն, ինչ կատարվել է 104 տարի առաջ, հրեշավոր հանցագործություն է։ Այս մասին հայտարարել է ռուսական Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած ամենամյա «Հիշում եմ եւ պահանջում» հանրահավաքին՝ նվիրված Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
24 Ապրիլի 2019 - 21:13
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է:
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին
24 Ապրիլի 2019 - 20:30
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
24 Ապրիլի 2019 - 18:17
Զոհրաբ Մնացականյան: Ամենակարևոր պատգամն այն է, որ արդարությունը վերականգնելու վճռականությունը երբեք չի կորչում, առավել ևս, երբ արդարությունը ժխտված է:
«Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի». Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի մասին
24 Ապրիլի 2019 - 14:32
Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով, ինքը թող գնա լրագրողությամբ զբաղվի:
Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու. Ծառուկյան
24 Ապրիլի 2019 - 13:10
Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին:
Հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
24 Ապրիլի 2019 - 13:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որում ասվում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5327
 
Լրահոս`