Facebook   Twitter
 
Բրազիլիան լքում է Հարավամերիկյան ազգերի միությունը

Բրազիլիան լքում է Հարավամերիկյան ազգերի միությունը

16 Ապրիլի 2019 - 12:27
Բրազիլիան հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից դուրս գալու մասին: Այս մասին նշված է Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի ԱԳՆ կայքում:
«Բրազիլիայի կառավարությունն ապրիլի 15-ին անվավեր է հայտարարել Հարավամերիկյան ազգերի միության հիմնադիր պայմանագիրը՝ ավարտելով այս կազմակերպությունից դուրս գալու նախատեսված ընթացակարգը: Որոշման մասին պաշտոնական իազեկումը փոխանցվել է Էկվադորի կառավարությանը», - նշված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ միության ճգնաժամի պատճառով դրանից վերջնականապես դուրս գալու մասին էին հայտարարել Կոլումբիան, Էկվադորը, Պարագվայը, Պերուն և Արգենտինան: Չիլին կասեցրել էր իր անդամակցությունը: 2008 թվականին որպես Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքական եւ տնտեսական միություն ստեղծած կազմակերպության մեջ էին շարունակում մնալ Բոլիվիան, Վենեսուելան, Ուրուգվայը, Սուրինամը և Գայանան:

Մարտին Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի, Չիլիի եւ Էկվադորի նախագահները համաձայնագիր էին ստորագրել նոր տարածաշրջանային դաշինքի՝ Հարավային Ամերիկայի զարգացման ֆորումի ստեղծման մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ». Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու. տարաձայնություններ կան անգամ ՔՊ-ի ներսում
25 Ապրիլի 2019 - 09:15
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18533
 
Լրահոս`
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն