Facebook   Twitter
 
Ավստրալիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել ավստրալացիներին նվիրատվություններ անել Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցելու համար

Ավստրալիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել ավստրալացիներին նվիրատվություններ անել Փարիզի Աստվածամոր տաճարը վերակառուցելու համար

16 Ապրիլի 2019 - 12:55
Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Բիլ Շորթենը կոչ է արել ավստրալացիներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման համար բարեգործական հիմնադրամ ստեղծել, գրում է Daily Mail-ը:
«Փարիզի Աստվածամոր տաճարը միայն Ֆրանսիային չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհին: Բոլոր նրանք, ովքեր հիացել են այդ ճարտարապետական և պատմական կառույցով, լավ կլիներ՝ օգնեին Փարիզին այն վերակառուցել»,- ասել է քաղաքական գործիչը:

Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը կողմ է արտահայտվել հիմնադրամ ստեղծելու գաղափարին, սակայն վստահություն է հայտնել, որ փարիզցիները կաջակցեն քաղաքի խորհրդանիշը դարձած գոթական տաճարի վերանորոգմանը և որ ֆինանսական միջոցների պակաս չի լինի:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը: Դեպքի վայր են ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է: Տաճարից փրկված արժեքավոր գործերը Լուվրի թանգարան կտեղափոխվեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու. իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ
25 Ապրիլի 2019 - 10:28
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին ապրիլի 25-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով այդ օրը՝ ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Սյունիքում Mercedes-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ փախել. հետիոտնը տեղում մահացել է
25 Ապրիլի 2019 - 10:27
Սյունիքի մարզում, ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Աղաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա Վարդանիկ Հ.-ին։
Boeing-ի եկամուտները կտրուկ նվազել են ավիավթարների պատճառով
25 Ապրիլի 2019 - 10:18
Ամերիկյան Boeing ավիակոնցեռնի օպերատիվ շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 21 տոկոսով՝ Max սերիայի ինքնաթիռների աղետների հետ կապված։ 2019 թվականի ֆինանսական կանխատեսումները զրոյացված են, իսկ նորերը կհրապարակվեն իրավիճակի պարզվելուց հետո, հայտարարել են Boeing-ի կենտրոնատեղիում, տեղեկացնում է DW-ն։
ԱՄՆ-ում 6 տարի ճամփորդած հսկայական «կարտոֆիլը» վարձով տան է վերածվել (Լուսանկարներ)
25 Ապրիլի 2019 - 10:09
ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18534
 
Լրահոս`
 
 
 
 
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն