Facebook   Twitter
 
Աստվածամոր տաճարի առաջնորդական տեղապահը պատմել է հրդեհի առաջին րոպեների մասին

Աստվածամոր տաճարի առաջնորդական տեղապահը պատմել է հրդեհի առաջին րոպեների մասին

16 Ապրիլի 2019 - 13:04
Փարիզի թեմի առաջնորդական տեղապահ Ֆիլիպ Մարսեն ՌԻԱ «Նովոստի»-ին պատմել է հրդեհի առաջին րոպեների, իր զգացումների մասին, երբ տեսել է կրակով բռնված տաճարի խաչը, եւ տեղի ունեցածի պատճառների մասին։
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի ձողը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրշեջ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

«Ես իմ գրասենյակում էի, մենք աշխատում էինք։ Երեկոյան ժամերգությունն ավարտվեց մոտ 19.30-ին։ Հրդեհն արդեն սկսվել էր, բայց այն չէր երեւում, դրա մասին ոչ ոք չգիտեր։ Ոչ մի խուճապ չկար, երբ մարդիկ հեռանում էին ժամերգությունից։ Մի քանի րոպե անց մենք արդեն զգացինք ծուխը եւ, նայելով տաճարին, տեսանք ձողի կրակը տանիքի մեջտեղում, այնտեղ, որտեղ ամեն ինչ փայտից է։ Ես անմիջապես դուրս եկա փողոց եւ ասացի. «Տե՛ր»,- պատմում է հոգեւորականը։

Նա ավելացրել է, որ տաճարից դուրս եկող մարդիկ անմիջապես հայտնվեցին հրշեջների եւ ոստիկանների ուշադրության կենտրոնում։

«Հետո եկավ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, էլի մի փոքր ավելի ուշ՝ նախագահ Մակրոնը։ Նա նախընտրել էր իրադարձությանն ապրումակցել տեղում, այլ ոչ թե տեղեկություն ստանալ, որը նրան պետք է փոխանցեին։ Ես կարծում եմ, որ նրա նման պոռթկումը միանգամայն հուզական էր։ Այն, ինչ նա ասաց՝ գալով այստեղ, հուզեց սիրտս»,- ավելացրել է Մարսեն։

Նա հիշեցրեց, որ հիմա կաթոլիկները նշում են Ավագ շաբաթը, որը նախորդում է Զատկին։

«Մի քանի օրից մենք տոնելու ենք Քրիստոսի հարությունը՝ մեր հավատի ամենամեծ իրադարձությունը։ Երբ երեկ ես տեսա խաչը տաճարի խորքում, որը բռնված էր կրակով, Մարիամ Աստվածածնի արձանը եւ կրակը... Չեմ կարողանում ընկալել, բայց չարժե գաղտնի իմաստ փնտրել սրանում։ Հիմա ամեն բան վկայում է այն մասին, որ սա դժբախտ պատահար էր, այլ ոչ թե միտումնավոր գործողություն։ Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Կարճ միացում կամ նման մի բան։ Բայց եթե այլ կերպ լինի, ապա գնահատել կրակով վերեւ բարձրանալը, հրդեհ կազմակերպելը՝ պարզապես անհնար է»,- նշել է գործակալության զրուցակիցը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները. ԿԳՆ
25 Ապրիլի 2019 - 10:02
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաեւ դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ եւ արդյունավետ դարձնելու համար:
Անջելինա Ջոլին կտակ է գրել
25 Ապրիլի 2019 - 09:59
Դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո որոշել է կտակ գրել, հաղորդում է Radar Online-ը։
«Հրապարակ». Հատուկ կրթահամալիրը տնօրեն չի ունենա, մինչև նախարարի թեկնածուն հավաստագիր չստանա
25 Ապրիլի 2019 - 09:57
«Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրությունը չի կայացել՝ դիմող չլինելու պատճառով։
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
25 Ապրիլի 2019 - 09:55
Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:
Գեղարքունիքի մարզում մեքենա է շուռ եկել
25 Ապրիլի 2019 - 09:53
Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ. քանի՞սն է դիմել բյուջեից բնակվարձի փոխհատուցման համար
25 Ապրիլի 2019 - 09:49
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
25 Ապրիլի 2019 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ». Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու. տարաձայնություններ կան անգամ ՔՊ-ի ներսում
25 Ապրիլի 2019 - 09:15
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18533
 
Լրահոս`
 
Անջելինա Ջոլին կտակ է գրել
Մշակույթ, Հասարակություն
 
 
Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
Միջազգային, Հասարակություն