Facebook   Twitter
 
Պետությունը հաճախ է մերժում մարդկանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել. ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը

Պետությունը հաճախ է մերժում մարդկանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել. ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը

23 Ապրիլի 2019 - 16:16
Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:
Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

մերժվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների համապատասխան իրավական ակտում նրանց մասնագիտությունները տառացիորեն ներառված չեն:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով մարդն աշխատել է մետաղյա իրերի գործարանում որպես չոր եղանակով հղկող: Ավելի քան 24 տարի կատարել է նույն աշխատանքը, աշխատանքային գրքույկում նշվել է, որ նա աշխատել է որպես հղկող՝ առանց աշխատանքի չոր լինելու վերաբերյալ որեւէ նշումի։ Արդյունքում վերջինս զրկվել է համապատասխան կենսաթոշակից:

մերժվում են մասնակի կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ իրենց զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն համապատասխան իրավական ակտում: Ամբողջական չեն Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ցանկում թվարկված կազմակերպությունները, մասնագիտությունները եւ պաշտոնները:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով քաղաքացուն մասնակի կենսաթոշակ չի նշանակվել՝ պատճառաբանությամբ, որ սահմանված պաշտոնների ցանկում «ավագ խմբագիր» պաշտոնը նախատեսված չէ: Փոխարենը ցանկում ընդգրկված են որպես խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ կատարած աշխատանքները։

մերժվում են երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու անձանց դիմումները՝ պատճառաբանությամբ, որ զբաղեցրած պաշտոնը, մասնագիտությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ աշխատել են, ներառված չեն սահմանված ցանկում:

Օրինակ՝ Պաշտպանին հասցեագրված բողոքի համաձայն՝ աշխատանքային ստաժում չի հաշվառվել ավիատեխնիկական բազայի տեխնիկական վերահսկողության բաժնում որպես ինժեներ աշխատած ժամանակահատվածը՝ պատճառաբանությամբ, որ «ավիացիոն» բառը բացակայում է, գրքույկում ուղղակի նշված է ինժեներ: Ուշագրավ է, որ լիազոր մարմնի դիրքորոշման համաձայն՝ ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները համարվում են ինժեներա-տեխնիկական անձնակազմ, ուստի այդ աշխատանքներում ներգրավված մասնագետները կամ ավիացիոն ինժեներներ են կամ ավիացիոն տեխնիկներ: Այսինքն` ավիացիոն տեխնիկայի սպասարկմանը մասնակցող մասնագետները, անկախ աշխատանքային գրքույկում կատարված գրառումներից՝ համարվում են ավիացիոն ինժեներներ:

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաեւ լուծման առաջարկներ։

Մասնավորապես,

անհրաժեշտ է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում ուղղորդվել ոչ միայն սահմանված ցանկերում նշված մասնագիտությունների եւ պաշտոնների տառացի եւ նեղ մեկնաբանմամբ, այլեւ հաշվի առնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության եւ պաշտոնի բուն էությունը եւ յուրաքանչյուր դեպքի հիման վրա շարունակաբար կատարելագործել սահմանված ցանկը,

անհրաժեշտ է մասնակի կենսաթոշակի նշանակման յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել ոչ միայն սահմանված ցանկում նշված կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների տառացի եւ նեղ մեկնաբանմամբ, այլեւ հաշվի առնել մասնակի կենսաթոշակի իրավունք տվող յուրաքանչյուր մասնագիտության եւ պաշտոնի բուն էությունը, ինչպես նաեւ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառել համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը:

անհրաժեշտ է առաջնորդվել այն սկզբունքով, որ աշխատանքն իր էությամբ համապատասխանի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքին:

Թեմային առնչվող մանրամասները ներառված են Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական