Facebook   Twitter
 
Մեծ Բրիտանիայում տարեց ամուսինները միևնույն եկեղեցում տոնել են իրենց ամուսնության 75-ամյակը (Լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայում տարեց ամուսինները միևնույն եկեղեցում տոնել են իրենց ամուսնության 75-ամյակը (Լուսանկարներ)

23 Ապրիլի 2019 - 18:17
Մեծ Բրիտանիայի Լանկաշիր կոմսությունում բնակվող տարեց զույգը վերջերս տոնել է ամուսնության 75-ամյակը, ընդ որում՝ արարողությունը տեղի է ունեցել այն նույն եկեղեցում, որտեղ զույգը 75 տարի առաջ հավատարմության երդում է տվել, գրում է Daily Mail-ը:
Իննսունհինգամյա Ջիմ Ռիչարդսոնը և նրա կինը՝ 94-ամյա Այրինը, ֆերմերներ են եղել և հանդիպել են գյուղում՝ պարային երեկոյի ժամանակ: Նրանք ամուսնացել են համապատասխանաբար 20 և 19 տարեկանում՝ 1944թ.-ի ապրիլի 12-ին: Թոշակի անցած ամուսինները 4 երեխա ունեն:

Ջիմը պատմել է, որ հետագայում միշտ զղջացել է հարսանեկան ճառի ժամանակ իր հանգուցյալ մորը շնորհակալություն չհայտնելու համար: Նա նաև ցանկացել է քայլել հարսանեկան քայլերգի ներքո, ինչն այն ժամանակ հնարավոր չի եղել:

Ջիմի և Այրինի թոռնուհին՝ Սանդրան, այս տարի պլանավորել է երկարակյաց զույգի ամուսնության 75-ամյակը: Նա խնդրել է արարողության ժամանակ աղոթքներ հնչեցնել՝ հիշատակելով պապիկի հանգուցյալ մորը, որպեսզի Ջիմը կարողանա իրականացնել նրան կենդանության օրոք արած ամեն ինչի համար շնորհակալություն հայտնելու ցանկությունը:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել զույգի հարսանիքի 75-ամյակի օրը՝ նույն եկեղեցում և նույն ժամին: Ամուսինները կանգնել են նույն դիրքով, ինչ 75 տարի առաջ, կրկին հավատարմության երդում են տվել միմյանց, ապա հարսանեկան քայլերգի ներքո դուրս եկել եկեղեցուց:

Արարողությունը շարունակվել է տանը, որտեղ հավաքվել են ամուսինների հարազատներն ու ընտանիքի անդամները՝ շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու տարեց զույգին:

«Հնարավորության դեպքում ամեն ինչ նույնությամբ կկրկնեի: Ես հպարտանում եմ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամով»,- ասել է Ջիմը:

«Խնդիրների դեպքում մենք միշտ կարող ենք միմյանց աջակցությանը դիմել: Ես իսկապես լավ կյանք եմ ունեցել»,- ասել է Այրինը:

Զույգը հավելել է, որ երկարատև և երջանիկ ամուսնության ետևում որևէ գաղտնիք չկա: «Պարզապես ապրեք յուրաքանչյուր բացվող օրով»,- ասել են տարեց ամուսինները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18608
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական