Facebook   Twitter
 
Հեռավար ուսուցումը` բուհերի մրցունակության կարևոր չափանիշ

Հեռավար ուսուցումը` բուհերի մրցունակության կարևոր չափանիշ

23 Ապրիլի 2019 - 18:33
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որտեղ ներկայացվել է մագիստրոսական կրթության հեռավար ուսուցման համակարգը:
Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրել է հեռավար կրթության իրավական հիմքերն ու կազմակերպչական գործընթացը: Նշվել է, որ հեռավար ուսուցման ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է առկա ուսուցման համակարգի ծրագրային ծանրաբեռնվածությանը և ներառում է 16-շաբաթյա դասընթաց:

Դասընթացներն իրականացվում են առցանց հարթակում` աուդիո և տեսադասերի, առցանց քննարկումների` վեբինարների, տեքստային նյութերի, առցանց առաջադրանքների միջոցով: Հատուկ հեռավար կրթության համար մշակված գնահատման համակարգը ներառում է մի քանի բաղադրիչների համադրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները ներկայացրել են հեռավար ուսուցման համակարգի ներդրման ընթացքը՝ տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների մշակում և այլն: Նշվել է, որ դասավանդման տեսանկյունից հեռավար ուսուցման համար դասախոսից ավելի մեծ հմտություններ և ջանքեր են պահանջվում:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ փորձնական ծրագիրն արդյունավետ է և չափազանց կարևոր` ՀՀ բուհական համակարգի մրցունակության բարձրացման տեսանկյունից. «Հեռավար ուսուցումը բուհերի մրցունակության կարևոր չափանիշներից մեկն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հասկանան, որ հեռավար ուսուցման ձևը միջազգային կրթության պահանջներին համաքայլ գնալու պահանջ է: Այս ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում մեր բուհերն ընդհանրապես դուրս կմնան բուհական քարտեզից»,- նշել է ԿԳ նախարարը:

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, որի շնորհիվ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դարձել են առաջին բուհերը Հայաստանում, որոնց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է հեռավար մագիստրոսական կրթության իրականացման իրավունք` երեք տարի ժամկետով: Ծրագիրը փորձնական նպատակով ներդրվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական