Facebook   Twitter
 
Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկիին պաշտոնապես նախագահ է հայտարարել

Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկիին պաշտոնապես նախագահ է հայտարարել

30 Ապրիլի 2019 - 15:16
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
Ինչպես հայտնում է life.ru-ն, հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 73,22%-ը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45%-ը: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62,07%-ը:

Հիշեցնենք, որ ընտրությունների ավարտից հետո Պորոշենկոն ընդունել էր իր պարտությունը, սակայն ընդգծել, որ «պարտվել է մարտում, բայց ոչ ճակատամարտում»:

Քաղաքական որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Զելենսկիի հաջողությունը պայմանավորված էր այն փաստով, որ կոռուպցիայից և աղքատությունից հոգնած ուկրաինացիները ցանկանում էին պատժել Պորոշենկոյին:

Ավելի վաղ Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին մեղադրել էր երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը միտումնավոր ձգձգելու համար: Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ քանի որ խորհրդարանի պատգամավորները երդվել են 2014 թվականի նոյեմբերի 27-ին, ապա նախագահը կարող է խորհրդարանը լուծարել մայիսի 27-ից ոչ ուշ: Եթե նա չհասցնի, ապա ստիպված կլինի աշխատել խորհրդարանի ներկայիս կազմի հետ, որտեղ չունի իր ներկայացուցիչները, մինչև հոկտեմբերի 27-ը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
30 Ապրիլի 2019 - 23:26
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուշադիր հետեւում է Վենեսուելայի իրավիճակին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «ԱՄՆ-ը սատարում է Վենեսուելայի ժողովրդին եւ նրանց ազատությունը»,- նշել է նա։
Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան
30 Ապրիլի 2019 - 23:24
«Իմ քայլը» խմբակցությունում երեւի մարդիկ այլ զբաղմունք չունեն, իրենց օրակարգը երեւի այնքան դատարկ է, որ նման անհեթեթագույն մի առաջարկ պետք է դառնա մամուլի եւ քաղաքական տարբեր շրջանակների քննարկման թեմա։
Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները
30 Ապրիլի 2019 - 23:03
Ապրիլին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ Ֆրանսիայի պետական ու տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանին առեւանգելու գործով
30 Ապրիլի 2019 - 22:57
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Իմ արխիվը տատս է` Սիրանույշը. Փայլանը Էրդողանին
30 Ապրիլի 2019 - 22:35
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9579
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական