Facebook   Twitter
 
Պատասխանում են Տարոն Մարգարյանին

Պատասխանում են Տարոն Մարգարյանին

22 Փետրվարի 2012 - 22:03
 
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը` կապված Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքի հասարակական հնչեղություն ստացած կառուցապատման հարցի հետ՝ հայտարարում ենք հետևյալը.


1. Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային այգում տեղի ունեցող շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների թվարկումը ս.թ. փետրվարի 15-ին բանավոր, իսկ ս.թ. փետրվարի 20-ին գրավոր փոխանցվել է Երևանի քաղաքապետին: Հարկ ենք համարում նշել, որ հանրային այս զբոսայգին պաշտպանող քաղաքացիներն իրենք են շահագրգռված այդ հարցը լուծել ոչ թե հուզական, այլ առարկայական և օրինական դաշտում:

2. Համաձայնելով պարոն Մարգարյանի այն կարծիքին, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կարևորագույն խնդիր է մեր քաղաքի զարգացման համար՝ ցանկանում ենք շեշտել, որ այդ հարցադրումը վերաբերում է ոչ միայն մասնավոր, այլև հանրային սեփականությանը: Ընդ որում, ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը»:

3. Չնայած քաղաքապետի պնդմանը, կրկնում և հիմնավորում ենք, որ խնդրո առարկա կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում «սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին», խախտում է ՀՀ հողային, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված նորմերը և հասարակության կենսագործունեության միջավայրի փոփոխության վերաբերյալ իրազեկվելու և որոշումների մասնակցելու իրավունքը` արդյունքում ոտնահարելով Երևանի քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

4. Զբոսայգու «ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ» վիճակը հետևանք է Երևանի քաղաքապետարանի և Երևան համայնքին պատկանող «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության: Հետաքրքրական է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն զբաղվում է ոչ թե տարածքի կանաչապատման և խնամքի աշխատանքներով, այլ կառուցապատմամբ:

5. Գնահատելով հանդերձ Երևանի քաղաքապետի կողմից «հանրության ներգրավվածության ու իրազեկվածության» կարևորումը` հիշեցնում ենք, որ այդ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ և պետք է տեղի ունենար մինչև համապատասխան որոշումների կայացումը:

6. Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երևանի բնակիչների շահի նկատմամբ, առավել ևս որ տվյալ ձեռնարկատերերը տարիներ շարունակ շահույթ են ստացել հենց հանրային տարածքների հաշվին:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին (լուսանկարներ)
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
Ստեփան Պողոսյանի վերջին հրաժեշտը` Կամերային երաժշտության տանը
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
Աշոտյանը հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 535
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն