Facebook   Twitter
 

ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելն օրենքի պահանջ է. Հայրիկյան

29 Նոյեմբերի 2011 - 13:32
ԿԳԲ-ի գործակալներին բացահայտելու «Ժառանգության» նախաձեռնությունն օրենքի և ժամանակի պահանջ է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրկյանը` հիշեցնելով, որ ժամանակին ինքը և Ազատ Արշակյանն էին առաջինը խորհրդարանում նման առաջարկով հանդես եկել, սակայն կարողացան հավաքել ընդամենը 50 ստորագրություն և օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ անգամ չմտավ: Հայրկյանը չի կիսում այն կարծիքը, թե «Լյուստրացիա»-ն արյունահեղության կհանգեցնի:
«Լեհաստանում գնացին այս քայլին, ով հարցաքննման կանչեցին, ով ԿԳԲ-ի հետ որևէ առնչություն է ունեցել: Ես լավ գիտեմ ինձ քննող քննիչներին, իմ դեմ ելած ԿԳԲ-ի լրտեսներին, անգամ ԿԳԲ-ի կին լրտեսներին, ովքեր մղում էին իրենց ամուսիններին հանցավոր գործարքների: Նրանցից ոմանք իմ հարևաններն են, ես էլ նրանց ներել եմ: Կոմունիզմը գնաց, ԿԳԲ-ն մնաց, պետք է ջրի երես հանել ՊԱԿ-ի գործակալներին»:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Hello world!
21 Օգոստոսի 2010 - 23:25
1 | 3270 | 3271 | 3272 | 3273 | 3274 | 3275 | 3276 | 3277
 
Լրահոս`