ՃՈ աշխատակիցը փաստաթղթեր կեղծելու մեջ է մեղադրվում05 Դեկտեմբերի 2011 - 17:17
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու եւ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երեւանի թիվ 3 բաժանմունքում` որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր: Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային եւ միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններով, Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով եւ 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը): Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Դժվար է բացատրել այլ լեզուներով... Ալավերդյանը` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին
05 Դեկտեմբերի 2011 - 16:29
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական
«Բիլայնը» խոստանում է փոխհատուցել՝ կապի խափանման համար
Հասարակություն
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն |









