Facebook   Twitter
 
ԵՄ-ի հետ Շարժունակության շուրջ գործընկերությանը նվիրված համաժողով Երեւանում

ԵՄ-ի հետ Շարժունակության շուրջ գործընկերությանը նվիրված համաժողով Երեւանում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) այսօր` դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված Եվրոպական Միության հետ Շարժունակության գործընկերությանը:
Համաժողովի նպատակն էր քննարկել Արեւելյան հարեւան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը եւ 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Եվրոպական հանձնաժողովի եւ ՄՄԿ փորձագետները քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության իրականացման ընթացակարգերը: Մոլդովայի եւ Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին նմանատիպ գործընկերությունների իրականացման փորձը համապատասխան երկրներում:
Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով, ողջունելով համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը, ընդգծեց, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաեւ ավելի լայն` Եվրոպական Միության հետ միջմարդկային շփումների դյուրացման եւ ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշեց, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի եւ տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձեւավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում թիրախային ծրագրեր եւ կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար:

Տեղեկանք: Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերությունը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 27-ին, Լյուքսեմբուրգում: Դրա նպատակն է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքը կանոնակարգելը, ուսանողական եւ մասնագիտական փոխանակումներին աջակցելը:
HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «ռուս հաքերների» հարձակումների շուրջ Microsoft-ի մեղադրանքներին
21 Օգոստոսի 2018 - 23:59
Մոսկվան եզրահանգումներ կանի՝ կապված Microsoft-ի հայտարարության հետ առ այն, որ «ռուս հաքերները» փորձել են միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանության մեջ:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կարող են կին ակտիվիստին մահապատժի ենթարկել
21 Օգոստոսի 2018 - 23:28
Սաուդյան Արաբիայում իրավապաշտպանները փորձում են փրկել կին ակտիվիստին, որին քաղաքական գործունեության համար կարող են մահապատժի ենթարկել, գրում է The Independent-ը:
Իրանը ցուցադրել նորագույն կործանիչը
21 Օգոստոսի 2018 - 23:11
Իրանը նորագույն կործանիչ է ցուցադրել, որը նախագծվել եւ պատրաստվել է երկրի ռազմական փորձագետների կողմից: Շնորհանդեսին ներկա է եղել երկրի նախագահ Հասան Ռոհանին, գրում է Tasnim-ը:
Պուտինի երեք սիրուհիները (Տեսանյութ)
21 Օգոստոսի 2018 - 23:08
Այն որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրուհի ունի, գաղտնիք չէ ոչ ոքի համար:
ԱՄՆ-ը պատմության մեջ երկրորդ անգամ պատրաստվում է ռազմավարական պահուստներից նավթ վաճառել
21 Օգոստոսի 2018 - 22:55
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է ռազմավարական պահուստներից 11 մլն բարել նավթ վաճառել: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր ստեղծի, եթե ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը. Հեյկո Մաաս
21 Օգոստոսի 2018 - 22:48
Եվրոպան պետք է ԱՄՆ-ից անկախ վճարային համակարգեր ստեղծի, եթե ցանկանում է պահպանել իրանական միջուկային համաձայնագիրը: Նման տեսակետ է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, հաղորդում է Reuters-ը:
Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին՝ առանց սեփական շահերին վնասելու
21 Օգոստոսի 2018 - 22:42
Ռուսաստանն առանց սեփական շահերին վնասելու կպատասխանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա կարծում է, որ Վաշինգթոնը, ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումներ սահմանելով, գործում է «որքան վատ, այնքան ավելի լավ» սկզբունքով, հաղորդում է ՏԱՍՍ- ը:
Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ տնտեսական միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե «նա չփոխի իր վարքագիծը
21 Օգոստոսի 2018 - 22:36
Վաշինգտոնը պատրաստ է ավելի կոշտ տնտեսական միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե «նա չփոխի իր վարքագիծը»: Այս մասին Սենատի երկու հանձնաժողովների լսումներում հայտարարել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ են ստացել մի քանի տասնյակ սփյուռքահայեր
21 Օգոստոսի 2018 - 21:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ տալու մասին որոշում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4474
 
Լրահոս`