Facebook   Twitter
 
Սպանված զինվորը Վանաձորի մանկավարժականի ուսանող էր

Սպանված զինվորը Վանաձորի մանկավարժականի ուսանող էր

07 Փետրվարի 2012 - 00:00
 
Տղան ընտանիքի ավագ երեխան էր.
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանը: Դեպքից կարճ ժամանակ անց արդեն պարզվեց, որ 20-ամյա զինվորը սպանվել է իր ծառայակցի` շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանի կողմից, ով ըստ նախնական տեղկատվության, խախտել է իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոններն ու կրակոց արձակել ժամկետային զինծառայող Մարատ Դիմաքսյանի ուղղությամբ: Սպանված զինծառայողը ծնունդով Լոռու մարզի Վահագնի գյուղից է, ծառայության է մեկնել Վանաձորի զինկոմիսարիատից: Մեր թղթակցի հետ զրույցում Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանը պատմել է, որ սպանված տղայի ընտանիքը 7 անձից էր բաղկացած, տղան ընտանիքի ավագ երեխան էր: Գուղապետի խոսքով ընտանիքը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, իսկ Մարատի հայրը` Ալեքսանդր Դիմաքսյանը, տարբեր աշխատանքներ է կատարում ընտանիքը պահելու համար:

Մարատ Դիմաքսյանը սովորել է Վահագնիի միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Վանաձորի պետական մանկավարժական իստիտուտի պատմության բաժնում: Ուսման երկրորդ կուրսից մեկնել է զինծառայության: Նշենք, որ այսօր արդեն հարազատները այցելել են Երևան, իսկ վաղն արդեն տղայի մարմինը կտեղափոխվի հարազատ Վահագնի գյուղ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): HayNews.am-ը դեպքի հետ կապված նոր մանրամասներ կներկայացնի առաջիկայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին (լուսանկարներ)
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
Ստեփան Պողոսյանի վերջին հրաժեշտը` Կամերային երաժշտության տանը
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
Աշոտյանը հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 535
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն