Առանձին ազատ դեմոկրատներ կսատարեն Սասուն Միքայելյանին06 Փետրվարի 2012 - 16:14
«Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» հնարավոր դաշինքը` մարտի 10-ից հետո
«Քաղաքական ուժերը, թե ընդդիմադիր, և թե իշխանական իմիտացիայով են զբաղված. չկա գաղաքարական պայքար, միայն դիրքերի կռիվ է գնում, մասնավորապես կոալիցիոն ուժերի միջև: Հիշեցրեք ինձ մի հարց, որի շուրջ իշխանական ուժերը խորհրդարանում կամ դրանից դուրս տարաձայնություններ են ունեցել, ոչ : Ինչքան էլ ես չընդունեմ դաշնակցությանը և նրանց հետ դաշինք չկնքենք, վստահ եմ նրանք էլ մեզ հետ, բայց չեմ կարող չասել, որ ՀՅԴ-ն գաղափարական ուժ է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փորձելու է քաղաքական դաշտը գաղափարական պայքարի «մարտադաշտի» վերածել», - վստահեցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Ազատ դեմոկրատները» տարբեր հարցերի շուրջ կհամագործակցեն տարբեր ուժերի հետ, դաշինք ներկա պահին կձևավորեն միայն «Ժառանգության» հետ : Քոքոբելյանը ասում է, թե հաշվի են առել այս քաղաքական ուժի «մաքուր» անցյալն և ընտրություններից հետո, ժողովրդին կողքին լինելու փաստը: Դաշինքով գնալ- չգնալու վերջնական որոշումը պարզ կդառնա մարտի 2-10 ընկած ժամանակահատվածում` 2 կուսակցությունների համագումարներից հետո, մինչ այս, «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» անդամները կշարունակեն պարբերական հանդիպումներն ու քննարկումները: Անդրառնալով համամասնական ընտրակարգի անցնելու ըննդիմության, նաև իրենց կուսակցության պահանջին, Քոքոբելյանն ընդունելով , որ իշխանական կուսակցությունն այդ դեպքում, իր ցուցակում «թաղային հեղինակության» չի ընդգրկի, նկատեց, թե մեծ իմաստով արդար ընտրությունների անցկացումը քաղաքական կամքից է կախված . «91 թվականին չկար ընտրական օրենսգիրք, բայց դրանք արդար և անվիճարկելի ընտրություններ էին: Ցանկացած լավ օրենք, ցանկացած լավ օրենսգիրք վատ կատարողի ձեռքում ոչինչ է, իսկ ցանկացած վատ օրենսգիրք` լավ կատարողի ձեռքում ամեն ինչ»: Խաչատուր Քոքոբելյանը վստահ է, որ իր ղեկավարած կուսակցությունը կկարողանա տեր կանգնել իր ընտրողների քվեներին եւ ներկայացված լինել ԱԺ-ում: Կսատարի արդյոք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, դեռ պարզ չէ, բայց անհատների մակարդակով աջակցություն կլինի, այդ թվում `վստահված անձեր աշխատելու տարբերակով : HayNews.am 18 Մայիսի 2012 - 19:24
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
18 Մայիսի 2012 - 18:00
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.
18 Մայիսի 2012 - 17:38
«Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին՝ պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։
18 Մայիսի 2012 - 17:30
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակեց Ասոցիացիայի Խորհրդի հետևյալ հայտարարությունը.
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
18 Մայիսի 2012 - 17:16
Հայ ազգային կոնգրեսը այսօր դիմելու է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
18 Մայիսի 2012 - 17:07
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:
18 Մայիսի 2012 - 15:40
«Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսի կազմից:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական
«Բիլայնը» խոստանում է փոխհատուցել՝ կապի խափանման համար
Հասարակություն
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն |







