Ադրբեջանական շոկոլադ Վանաձորում27 Հունվարի 2012 - 12:22
Դեռեւս ամիսներ առաջ լուրեր տարածվեցին մայրաքաղաքում վաճառվող ադրբեջանական սխտորի վերաբերյալ, պաշտոնական մարմինները հաստատեցին կատարվածը, խոստացան պարզել սխտորի՝ Հայաստան հասնելու ուղիները:
Արդեն երկար ժամանակ է անցել այդ բացահայտումից, սակայն ոչ մի տեղեկություն: Իսկ մինչ այդ, ադրբեջանական ծագման մեկ այլ ապրանք է հայտնվել Վանաձորում, սակայն ոչ թե սխտորի, այլ շոկոլադի տեսքով: Տեղական «Վանաձորյան խճանկար» թերթի տարածած տեղեկատվության համաձայն՝ մոտ 10 օր առաջ խմբագրություն է դիմել մի կին եւ պատմել է, որ Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող առեւտրական տարածքից մեկ կգ-ն 1900 դրամով շոկոլադ է գնել, այնուհետ, արդեն տանը, կարդացել է կոնֆետի թղթի վրա գրված հասցեն` Ադրբեջան, քաղաք Սումգայիթ:
Այս կապակցությամբ կապվեցինք սննդամթերքի անվտանգության ծառայության Լոռու մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գեւորգ Թումանյանի հետ: Նա հաստատեց տեղեկատվությունը, ըստ որի՝ Վանաձորում վաճառվել է ադրբեջանական մակնշում ունեցող շոկոլադե կոնֆետ: «Ահազանգի հիման վրա ես գնացել եմ այդ վաճառակետը, բայց կոնֆետ չենք հայտնաբերել… հավանաբար փոքր չափաբաժնով է եղել, երեւի մոտ 2-3 կգ»: Ի դեպ, տեսչության աշխատակիցը հայտնեց, որ իրենց ձեռքի տակ կոնֆետի միայն մի նմուշ ու տուփ կա. «Եթե մի քանի հատ գոնե լիներ, կուղարկեինք փորձաքննության, բայց մի հատով չի լինում»: Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքի այլ խանութներում եւս նմանատիպ ծագման կոնֆետ չի վաճառվել կամ վաճառվում, նշեց, որ իրենք շրջել են նաեւ այլ խանութներում, բայց նման դեպք չեն հայտնաբերել: Ըստ Lorinews.com կայքէջի: HayNews.am 23 Փետրվարի 2012 - 00:00
47-ամյա տղամարդու դիակ Է հայտնաբերվել.
22 Փետրվարի 2012 - 22:04
Բջջային հեռախոսները «գրավել» են Երկիրը:
22 Փետրվարի 2012 - 22:03
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը` կապված Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքի հասարակական հնչեղություն ստացած կառուցապատման հարցի հետ՝ հայտարարում ենք հետևյալը.
22 Փետրվարի 2012 - 20:31
ԱՄՆ-ում բժիշկներն ուշագրավ հետազոտություններ են անցկացրել:
22 Փետրվարի 2012 - 18:00
Չնայած, ասում են, «մերոնցից» միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին է բախտ վիճակվել մասնակցել Ռիոյի կառնավալին, սակայն Ավանի աղերի վերջանալու պատճառով առնվազն 30 սանտիմետրանոց սառցադաշտի տակ անցած Հայաստանում էլ պակաս կառնավալներ չեն ընթանում:
22 Փետրվարի 2012 - 17:43
Քասունուն մեղադրում են, թե երևանցի չէ ու խոսում է այգու պահպանման մասին
22 Փետրվարի 2012 - 17:35
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հերթական անգամ հանդիպել է ունեցել նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին:
22 Փետրվարի 2012 - 17:18
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:
|
Լրահոս`
Արմավիրում ցրտահարությունից մարդ է մահացել
Հասարակություն
ազատների թաղամասը («Այբ» ավագ դպրոց)
«քաղաքը»
Երբ կատուներն ամենածիծաղելին են (տեսանյութ)
Հասարակություն
4 մլրդ մարդ օգտվում է բջջային հեռախոսներից
Հասարակություն
Պատասխանում են Տարոն Մարգարյանին
Հասարակություն
«BRIT Awards»-ը` լուսանկարներով
Մշակույթ
Խոզուկը սիրահարվել է ցլին
Միջազգային
Սրտի կաթվածն առավել վտանգավոր է երիտասարդ աղջիկների համար
Հասարակություն
Ալիևի համադասարանցուն ազատ են արձակել
Միջազգային |







