ՀՀ բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 7,1%-ով՝ մինչև 1 889,3 մլրդ դրամ26 Հունվարի 2012 - 16:24
Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2011 թվականի երրորդ եռամսյակում ավելացել են 125,9 մլրդ դրամով կամ 7,1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 1 889,3 մլրդ դրամ (աճը տարեսկզբից՝ 21,65 տոկոսով):
Իրականացված Հայաստանի բանկերի կողմից 2011 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 206,6 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 7,21 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,93 տոկոսը: Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ ավելի քան 190,7 մլրդ դրամ (տ.կ. 10,1%), HSBC Բանկ Հայաստանը՝ 173,8 մլրդ դրամ (տ.կ. 9,2%), ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 161,8 մլրդ դրամ (տ.կ. 8,56 %) և Հայբիզնեսբանկը՝ 149,4 մլրդ դրամ (տ.կ. 7,91%): Բանկային համակարգի բոլոր ակտիվների 46,7 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար հինգ խոշոր բանկերում: Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում ըստ ակտիվների աճի առաջատարների հնգյակում է Կոնվերսբանկը՝ երրորդ եռամսյակում փոփոխություն 71,9 տոկոսով՝ մինչև 58,4 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 11,99 տոկոսով մինչև 18,6 մլրդ դրամ, Պրոմեթեյ Բանկը՝ 9,39 տոկոսով մինչև 3,1 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 7,49 տոկոսով մինչև 13,3 մլրդ դրամ և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 7,21 տոկոսով մինչև 13,9 մլրդ դրամ: 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ 425 մասնաճյուղերով:
HayNews.am 22 Փետրվարի 2012 - 13:16
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը խոսեց Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին 80 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին.
21 Փետրվարի 2012 - 19:14
Ընթացիկ տարում Հնդկաստանը կդառնա աշխարհում ածուխի խոշորագույն ներմուծողը:
21 Փետրվարի 2012 - 16:41
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողներին ներկայացրել է բուժհաստատություններում, առողջապահական հաստատություններում ու դեղորայքի առքուվաճառք կատարող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքները:
20 Փետրվարի 2012 - 19:15
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2012-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104, 4 տոկոս. տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս:
20 Փետրվարի 2012 - 17:47
Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ:
|
Լրահոս`
Արմավիրում ցրտահարությունից մարդ է մահացել
Հասարակություն
ազատների թաղամասը («Այբ» ավագ դպրոց)
«քաղաքը»
Երբ կատուներն ամենածիծաղելին են (տեսանյութ)
Հասարակություն
4 մլրդ մարդ օգտվում է բջջային հեռախոսներից
Հասարակություն
Պատասխանում են Տարոն Մարգարյանին
Հասարակություն
«BRIT Awards»-ը` լուսանկարներով
Մշակույթ
Խոզուկը սիրահարվել է ցլին
Միջազգային
Սրտի կաթվածն առավել վտանգավոր է երիտասարդ աղջիկների համար
Հասարակություն
Ալիևի համադասարանցուն ազատ են արձակել
Միջազգային |







