Facebook   Twitter
 
Կդառնա՞ «Բարգավաճը» ՕԵԿ

Կդառնա՞ «Բարգավաճը» ՕԵԿ

26 Հունվարի 2012 - 11:06
 
2006 թ-ին, երբ հրաժարական տվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ղեկավարած ՕԵԿ-ը սկսեց «հալվել» օրերի ընթացքում.
Կուսակցությունը լքեցին բազմաթիվ պատգամավորներ, գործարարներ, նախկին և գործող նախարարներ: Այնպիսի տպավորություն էր, որ կարող է Արթուր Բաղդասարյանն էլ դուրս գա ՕԵԿ-ից և այնտեղ մնա միայն շենքի պահակը:
Հիմա, եթե հավատանք մամուլի հրապարակումներին, «Բարգավաճ Հայաստանը» փորձում է իշխանության մեջ սեփական խաղը սկսել ու հայտ է ներկայացրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն վերցնել: Իրադարձությունների նման զարգացումը, բնականաբար, անցանկալի կլինի ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի համար, ուստի չի բացառվում, որ ԲՀԿ-ի դեմ պայքարի ավելի կոշտ մեթոդներ որդեգրվեն: Այսօր, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» շուրջ մեկ շաբաթ առաջ լքած Արարատի նախկին փոխքաղաքապետը նշանակվել է այդ քաղաքի ոստիկանության բաժանմունքի պետ: Ստացվում է, որ այս օրերին եթե ոչ բարձրաձայն, ապա «ներքին» կարգով ԲՀԿ-ից դուրս գալ խորհուրդ է տրվում: Հիմա, եթե այս միտումները վերածվեն լայնածավալ արշավի, կդիմանա՞ արդյոք «Բարգավաճ Հայաստանը», թե կկրկնվի ՕԵԿ սցենարը: Ընդհանրապես, կուսակցության շարքայիններն ու վերնախավը միակամ են լինում, եթե այդ կառույցի մեջ կա հստակ գաղափարախոսություն, եթե մարդիկ անդամագրվում են այդ կառույցին ոչ թե փողի, պաշտոնի, այլ ինչ-որ բան փոխելու ցանկությամբ: Այս առումով ԲՀԿ-ն այնքան էլ շահեկան վիճակում չէ: Դժվար թե գտնվի մեկը, ով պնդի, թե «Բարգավաճ» է մտել գաղափարական համոզմունքներից ելնելով, որ կարդացել է ծրագիրը և հավատում է, որ կառուցվելու է Ծառուկյանի խոստացած «բարգավաճ երկիրը»: Իրականում, ԲՀԿ-ն ճիշտ նույն տիպի ադմինիստրատիվ ռեսուրսին տիրապետող, ուժային որոշակի հնարավորություններ ունեցող կուսակցություն է, որտեղ անդամագրվելը նոր հնարավորությունների տեղիք է տալիս: Այսինքն, կարողանում ես իշխանական դաշտում տեղավորվել ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի խողովակներով: Մի քիչ ավելի քիչ են հնարավորությունները, սակայն բարիքների «պակաս» չի զգացվում: Ընդ որում, ընտրություններից առաջ թաղերում, օրինակ, ԲՀԿ-ի համար աշխատում են մարդիկ, ովքեր մի տարի առաջ Հանրապետականի համար են ձայն բերել, մյուս տարի էլ կարող են ՕԵԿ-ի օգտին աշխատել, կամ այն կուսակցության, որն ունի փող և ադմինիստրատիվ ռեսուրս: Ստացվում է, որ թեթև ճնշման պարագայում այս մարդկանց մի ստվար մասը կարող է որոշել անցավ գլուխը ցավի տակ չդնել և հեռու մնալ քաղաքական գործընթացներից՝ դուրս գալով «Բարգավաճ Հայաստանից»: Քաղաքագետները, սակայն, ավելի շատ ենթադրում են, որ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը նույնպես շատ լավ հասկանում են բաց պայքարի բոլոր հնարավոր հետևանքները, ուստի դժվար թե ընտրությունների ժամանակ ավելորդ ամբիցիաներ դրսևորեն:

Ժիրայր Մուրադյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիոյի փետուրները, հացադուլն ու Ադիբկյանի «գերճշգրիտ» կշեռքը
22 Փետրվարի 2012 - 18:00
Չնայած, ասում են, «մերոնցից» միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին է բախտ վիճակվել մասնակցել Ռիոյի կառնավալին, սակայն Ավանի աղերի վերջանալու պատճառով առնվազն 30 սանտիմետրանոց սառցադաշտի տակ անցած Հայաստանում էլ պակաս կառնավալներ չեն ընթանում:
Էգեմեն Բաղըշ՝ ցեղասպանության ժխտման նախարար
22 Փետրվարի 2012 - 12:17
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Որքան էլ, որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։
Քվեարկության կոճակը, կեղծված դասամատյանը և քաղցած գործարարը
20 Փետրվարի 2012 - 18:27
Վարդան Այվազյանը, տեսել էր, թե ինչպես են ԱԺ պատգամավորները ձգվում հետ ու առաջ, իրենց գործընկերների փոխարեն քվեարկության կոճակը սեղմելու համար: Բայց ոչ միայն դա դատապարտելի արարք չի համարում, այլ նման բաները նկատելու մեջ մեղադրում է չափից դուրս ուշադիր լրագրողներին ու օպերատորներին. «Թե ձեզ ո՞վ է խնդրում տեսախցիկները անընդհատ խեղճ պատգամավորների վրա պահեք: Մի քիչ էլ ուրիշ տեղ թեքեք էլի»:
Վալուևի աթոռը, «քաշված» գայլն ու Ժաննա Դը Արկը
18 Փետրվարի 2012 - 17:36
Հայաստանում իրենցից մեծ վտանգ ներկայացնող բոլոր երևույթների հախից եկել են, հիմա էլ որոշել գայլերի «հիմնահարցը» լուծել:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի պատճառն Իրանն է. «Հյուրիյեթ»
18 Փետրվարի 2012 - 11:40
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի թղթակից Զեյնեփ Գյուրջանլըն փորձել է պարզել, թե ինչու «մեկ ազգ, երկու պետություն» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հիմա առկա է վիզային ռեժիմ:
Come on... գերագնահատվելը վտանգավոր է
17 Փետրվարի 2012 - 23:43
ԲՀԿ-ին աջակցող լրատվամիջոցները այս օրերին տեղեկատվություն են տարածում, թե Գ. Ծառուկյանը փետրվարի 13-ին մեկօրյա աշխատանքային այց է ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
Ռ. Քոչարյան – ԲՀԿ –Վ. Օսկանյան
15 Փետրվարի 2012 - 18:32
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վ. Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցելու հայտարարությունը հստակ ազդանշան է առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է հրապարակային քաղաքականություն:
Ասադի հեռուստացույցի, վառվող հեռախոսների ու ուշագնացության մասին
15 Փետրվարի 2012 - 17:53
3800 աստիճան տաքությամբ հեղուկ մետաղի մեջ ձուլվող Տեռմինատորն ասաց` I will be back (ես կվերադառնամ) ու…
Ինչու՞ են վաճառում հայ կնոջ արգանդը
15 Փետրվարի 2012 - 16:29
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարել, ըստ որի փոխնակ մայրերին փոխհատուցում կտրամադրվի՝ «ողջամիտ սահմաններում»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 19
 
Լրահոս`