Facebook   Twitter
 
ԲՀԿ-ն ԱԺ-ում պատասխանեց «քցոցիով»

ԲՀԿ-ն ԱԺ-ում պատասխանեց «քցոցիով»

06 Փետրվարի 2012 - 17:04
 
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, չմասնակցելով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագծի քվեարկությանը, տապալեց կառավարության առաջարկած օրինագիծը:
Ի դեպ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը այս նախագիծը երկու անգամ դրեց քվեարկության: Առաջին անգամ, չստանալով անհրաժեշտ ձայներ, նախագիծը քվորումի բացակայության պատճառով չընդունվեց. պատկերը հետևյալն էր՝ 51 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ: Ձեռնպահ էին նաև դաշնակցականները: Երկրորդ քվեարկության ժամանակ անհրաժեշտ 66 ձայներից նախագիծը հավաքեց 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներ և տապալվեց:

Այս պատմության ուշագրավ կողմն այն է, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը ոչ միայն չի ավարտվել, այլ նաև թեժ փուլ է մտել: Քաղաքագետների ու վերլուծաբանների մեծ մասը սկսելու են պնդել, որ ՀՀԿ-ի գործածած ոստիկանական ու վարչական պրեսինգին ԲՀԿ-ն ԱԺ-ում պատասխանեց «քցոցիով»: Իհարկե, ԲՀԿ բնական իրավունք է պատասխանելը, բայց այդ պատասխանն էլ պետք է համաչափ ու տրամաբանական լինի: Նման դեպքերի համար գոյություն ունի հաշվարկ հասկացությունը: Ճիշտ է, Հայաստանում շատերի համար քաղաքական գործունեությունը առանձնապես հաշվարկներով ու բազմաքայլ կոմբինացիաներով աչքի չի ընկնում, բայց ամեն դեպքում սա չի կարող ՀՀԿ-ին հարվածելու դրվագ համարվել: Խնդիրը շատ ավելի խորքային է:

Եվ այսպես. «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի տապալումը ոչ թե ՀՀԿ-ին քաղաքական հարված հասցնելու տրամաբանություն ունի, այլ հիմնական բնազդներից մեկի՝ ինքնապահպանման բնազդի սովորական դրսևորում է: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ ղեկավարը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, որի ձեռնարկությունները, գոնե ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ցուցակների, ոչ մի անգամ չեն փայլել իրենց հարկատվության ցուցանիշներով: Շատ վերլուծաբաններ նշում են, որ ԲՀԿ-ի ստեղծումը ի սկզբանե նպատակ էր հետապնդում հավաքագրել և միավորել մարդկանց, որոնք ունեն նյութական հնարավորություններ և քաղաքական հարթության վրա կշիռ ձեռք բերելով՝ զբաղվել արտոնյալ բիզնեսով: Իսկ այսօրվա տապալված օրինագիծը նպատակ ուներ խոշոր բիզնեսի ֆինանսական հոսքերը ավելի թափանցիկ դարձնել, և դրանով իսկ բյուջետային մուտքերն ավելացնել:

Ուշագրավ է, որ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը օրինագծի տապալման առընչությամբ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը չքվեարկեց, բայց դեմ չէ օրենքի նախագծին, «այն ուղղակի վաղաժամ է մեր հասարակության համար, որովհետեւ այնտեղ խնդիրներ կան»: Իսկ թե ի՞նչ խնդիրներ կան, բոլորն էլ շատ լավ հասկանում են: Իհարկե, դժվար է հրաժարվել որոշակի արտոնություններից, բայց նախընտրական շրջանում ԲՀԿ-ն ստիպված է լինելու բացատրություններ տալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են դեմ հակակոռուպցիոն միջոցառումներին, քանզի ստացվեց այնպես, որ այս օրինագիծը առաջ քաշելով՝ ՀՀԿ-ն կողմ է բյուջետային մուտքերին և դրա հետևանքով, օրինակ թոշակառուներին և զինվորականներին հատկացվող ֆինանսական միջոցների կտրուկ ավելացմանը, իսկ ԲՀԿ-ն՝ ոչ: Չնայած ԲՀԿ-ին էլ կարելի է հասկանալ. ինչ-ինչ գումարներով նախընտրական շրջանում չքավորության եզրին հասած մարդկանց ակնոցներ կամ տուկի թել են բաժանում՝ դրանով իսկ ապահովելով պրոպագանդիստական շոուն:

Պետք է նշել, որ ԲՀԿ խմբակցությունից ամենաազնիվը Արամ Սաֆարյանը գտնվեց, ով հայտարարեց, թե «քվեարկությանը իրենց չմասնակցելը քաղաքական ենթատեքստ չունի»: Չենք կարող չհամաձայնվել Ա. Սաֆարյանի հետ, օրինագծի տապալումը, անշուշտ, քաղաքական ենթատեքստ չունի, այն ունի տնտեսական ու ֆինանսական ենթատեքստ: 1775թ.-ին լույս տեսած «Этикет банкира» աշխատությունում նշվում է. «պաշտպանիր ներդրումներդ, սա բիզնեսի առաջին կանոնն է»: Ահա և ԲՀԿ-ն պաշտպանում է իրենց ներդրումները: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ համարձակվի ԲՀԿ առաջնորդին հարցնել, թե ի՞նչպես են լուծվելու օրինակ թոշակառուների և զինվորականների սոցիալական խնդիրները, ապա նա հավանաբար դրա պատասխանը ևս կթողնի «հաջորդ դասին»…

Ինչևէ, երկրի սոցիալական խնդիրները չեն կարող սպասել «հաջորդ դասին»: Թերևս մոտ ապագայում կայանալիք ընտրություններում հասարակությունը ճիշտ կկողմնորոշվի, ի վերջո կգա այդ օրը, երբ վայրի կապիտալիզմի ներկայացուցիչներին իրենց տեղը կզիջեն գործիչների, որոնք պատասխանատու կեցվածք ունեն, որոնց համար քաղաքացիները միայն իրենց բիզնես-օրթախները չեն:

Արամ Ենգիբարյան


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իսկ ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը
17 Մայիսի 2012 - 11:24
Մամուլում սկսվել է շրջանառվել վարկած, ըստ որի ԱԺ ապագա նախագահ կարող է դառնալ Վարդան Օսկանյանը:
Ի՞նչ են անելու «Բարգավաճի» բոլշևիկները
16 Մայիսի 2012 - 16:42
Վարդան Օսկանյան-Հմայակ Հովհաննիսյան-Նաիրա Զոհրաբյան.
Հայաստանի նոր կառավարությունը
16 Մայիսի 2012 - 11:27
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամենամեծ ինտրիգը մնում է հետևյալը. կձևավորվի՞ նոր կոալիցիա թե ոչ.
Հայաստանը նայում է Եվրոպային. Տիգրան Սարգսյան
16 Մայիսի 2012 - 11:25
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ:
Եգիպտահայերը վճռական են ի հեճուկս երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակին
16 Մայիսի 2012 - 11:17
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից:
Մաթիլդ Մանուկյանի հասարակաց տները` Թուրքիայի բյուջեի գլխավոր աղբյուրներից
15 Մայիսի 2012 - 18:23
«Ստամբուլյան սրճարանում` ծառերի ստվերի տակ, 50-ամյա Սյուզանը` ջերմ ժպիտով և շեկ մազերով, պատմում է, թե ինչպես է դարձել շուրջօրյա սեքս-աշխատող»,-նման տողով է սկսում Թուրքիայում աշխատող մարմնավաճառների մասին պատմությունը Foreign Policy-ն:
Թավրիզը ընդդեմ Բաքվի
15 Մայիսի 2012 - 16:23
«Յուրովիժն 2012» մրցության անցկացմանն համընթաց, Բաքվում՝ մայիսի 22-26-ը, համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոք բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակությունը:
Մայիսի 6-ի ընտրությունները` Թուրքիայի համար և վտանգ, և հնարավորություն. Today’s Zaman
15 Մայիսի 2012 - 13:17
Թուրքական «Զաման» պարբերականի անգլերեն տարբերակը` Today’s Zaman-ը, անդրադարձ է կատարել մայիսի 6-ին տեղի ունեցած Ֆրանսիայի, Սերբիայի, Հայաստանի և Հունաստանի ընտրություններին:
Բիթլիսի վերջին հայը
14 Մայիսի 2012 - 17:23
Թուրքական «Ռադիքալ» պարբերականն իր «Բիթլիսում վերջին հայը» հոդվածում անդրադարձ է կատարում արմատներով բիթլիսցի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին և քաղաքում ապրող վերջին հային` Մուղսի Աղային:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 29
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն