Facebook   Twitter
 
Ասադի հեռուստացույցի, վառվող հեռախոսների ու ուշագնացության մասին

Ասադի հեռուստացույցի, վառվող հեռախոսների ու ուշագնացության մասին

15 Փետրվարի 2012 - 17:53
 
3800 աստիճան տաքությամբ հեղուկ մետաղի մեջ ձուլվող Տեռմինատորն ասաց` I will be back (ես կվերադառնամ) ու…
Մարդիկ կամաց-կամաց վերադառնում են, կամ առնվազն վերադառնալու համար ոտքի տեղ են բացում: Այս օրերին այդ «ոտնատեղ բացոցին» զգացվեց ԲՀԿ-ի հանդեպ Վարդան Օսկանյանի մոտ արթնացած հանկարծակի ու բուռն սիրո տեսքով: Բան չունեմ ասելու, ում ուզում են` թող սիրեն, բայց դե կարծեմ ժողովուրդը հիշում է մարտի 1-ը, ուրիշ բազմաթիվ հետաքրքիր ու արյունոտ կադրեր մեր իրականությունից, էնպես որ, կարծում եմ, մի քիչ արժե հաշվարկներ անել: Անշուշտ եթե Հիտլերը բունկերում ինքնասպան չլիներ, փախչեր մի տեղ, հետո հետ վերադառնար, կգտնվեին նացիստների բազմաթիվ խմբեր, որոնք նրա հետևից կգնային, բայց դե…(գուցե համեմատությունը շատ ավելի վառ ստացվեց, քան պետք էր):

Վերջին շրջանում մեր մոլորակի առանցքն, ասես, պտտվում է ԲՀԿ-ի շուրջ: Ասես ողջ աշխարհը կանգնած չէ Ամազոնի անտառների վերացումից առաջացրած բնակլիմայական աղետի վտանգի տակ: Այնպիսի տպավորություն է, որ անգամ Բաշար Ասադը քաղաքացիական պատերազմի պատճառով օրական մինիմում 30 զոհ տվող իր երկրի դարդերը թողած` նստում է հեռուստացույցի առջև ու մտածում. «Տեսնես է՞լ ով է անդամագրվելու ԲՀԿ-ին»:

Իսկ ԲՀԿ-ի ամեն քայլի մասին անսահման հետաքրքրություն տածող լրագրողների հետաքրքրասիրությունը բավարարելու առումով, կրակն ընկած երկու անձ կա` մեկը մասնագիտությամբ էլի լրագրող Նաիրա Զոհրաբյանը, մյուսը` Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Արդեն մտածում եմ`տեսնես իրենց հեռախոսներն ինչպե՞ս չեն այրվում լրագրողական ակտիվ զանգահարումներից ու նրանք ո՞նց են կարողանում օրական մի 150 անգամ տարբեր շարադասությամբ ու բառերով հերքել այս կամ այն լուրը (էդ անտեր լուրերն էլ, ոնց անում ես, չի ստացվում «Հրապարակի» ու «Ժողովուրդի» աչքից հեռու պահել): Ասեմ, որ եթե Անժելա Սարգսյանին փառք ու պատիվ բերած լուսանկարները համացանցում հայտնվեին հիմա, անփառունակ վախճան էին ունենալու, քանի որ հիմա… ամեն դեպքում երկրի առանցքը պտտվում է ԲՀԿ-ի շուրջ:

Դե իսկ ինչ վերաբերում է նախընտրական միտինգներին`արդեն մի ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ այսուհետ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգը պահպանելու են նոր ու ամեն ինչով «էլիտար» ստորաբաժանումները` բաղկացած նաև կանանցից, որոնք տիրապետելու են առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությանը:

Իմ միջատային կանխատեսումներով` ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքին ուշագնաց լինողները ստվար զանգված են կազմելու: Ոչ թե նրա համար, որ ուշագնաց են լինելու ցնցող ելույթներից, այլ որովհետև ցանկանալու են ոստիկանուհիների միջոցով լրացնել արհեստական շնչառության պակասը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իսկ ի՞նչ է անելու Հովիկ Աբրահամյանը
17 Մայիսի 2012 - 11:24
Մամուլում սկսվել է շրջանառվել վարկած, ըստ որի ԱԺ ապագա նախագահ կարող է դառնալ Վարդան Օսկանյանը:
Ի՞նչ են անելու «Բարգավաճի» բոլշևիկները
16 Մայիսի 2012 - 16:42
Վարդան Օսկանյան-Հմայակ Հովհաննիսյան-Նաիրա Զոհրաբյան.
Հայաստանի նոր կառավարությունը
16 Մայիսի 2012 - 11:27
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամենամեծ ինտրիգը մնում է հետևյալը. կձևավորվի՞ նոր կոալիցիա թե ոչ.
Հայաստանը նայում է Եվրոպային. Տիգրան Սարգսյան
16 Մայիսի 2012 - 11:25
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ:
Եգիպտահայերը վճռական են ի հեճուկս երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակին
16 Մայիսի 2012 - 11:17
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից:
Մաթիլդ Մանուկյանի հասարակաց տները` Թուրքիայի բյուջեի գլխավոր աղբյուրներից
15 Մայիսի 2012 - 18:23
«Ստամբուլյան սրճարանում` ծառերի ստվերի տակ, 50-ամյա Սյուզանը` ջերմ ժպիտով և շեկ մազերով, պատմում է, թե ինչպես է դարձել շուրջօրյա սեքս-աշխատող»,-նման տողով է սկսում Թուրքիայում աշխատող մարմնավաճառների մասին պատմությունը Foreign Policy-ն:
Թավրիզը ընդդեմ Բաքվի
15 Մայիսի 2012 - 16:23
«Յուրովիժն 2012» մրցության անցկացմանն համընթաց, Բաքվում՝ մայիսի 22-26-ը, համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոք բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակությունը:
Մայիսի 6-ի ընտրությունները` Թուրքիայի համար և վտանգ, և հնարավորություն. Today’s Zaman
15 Մայիսի 2012 - 13:17
Թուրքական «Զաման» պարբերականի անգլերեն տարբերակը` Today’s Zaman-ը, անդրադարձ է կատարել մայիսի 6-ին տեղի ունեցած Ֆրանսիայի, Սերբիայի, Հայաստանի և Հունաստանի ընտրություններին:
Բիթլիսի վերջին հայը
14 Մայիսի 2012 - 17:23
Թուրքական «Ռադիքալ» պարբերականն իր «Բիթլիսում վերջին հայը» հոդվածում անդրադարձ է կատարում արմատներով բիթլիսցի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին և քաղաքում ապրող վերջին հային` Մուղսի Աղային:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 29
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն