Facebook   Twitter
 
Ռիոյի փետուրները, հացադուլն ու Ադիբկյանի «գերճշգրիտ» կշեռքը

Ռիոյի փետուրները, հացադուլն ու Ադիբկյանի «գերճշգրիտ» կշեռքը

22 Փետրվարի 2012 - 18:00
 
Չնայած, ասում են, «մերոնցից» միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին է բախտ վիճակվել մասնակցել Ռիոյի կառնավալին, սակայն Ավանի աղերի վերջանալու պատճառով առնվազն 30 սանտիմետրանոց սառցադաշտի տակ անցած Հայաստանում էլ պակաս կառնավալներ չեն ընթանում:
Եվ չնայած Գյումրիիի «դոմիկների» գորշ ու աղքատիկ ֆոնը «Ալեքսանդրապոլ» հյուրանոցով ծաղկեցրած Ղուկասյանն ամենևին էլ չի մասնակցել ծիածանի բոլոր գույներով փետուրներ կրող շքեղամարմին լատինաամերիկուհիների զանգվածային սամբային (չնայած ո՞վ գիտե, գուցե մասնակցել է), այլ ընդամենը Գյումրու քույր քաղաք Օզասկո է մեկնել պաշտոնական այցով, այնուամենայնիվ, կյանքի գույները դրանից չեն պակասել:

Ինչպես հնդկական կինոյում է մի երջանիկ ընտանիքի լուսավոր կյանքը հանկարծակի մթագնում մի անտրամաբանական «դժբախտ դեպք» (ասենք երջանիկ ընտանիքը պիկնիկի է գնում, մեկ էլ մի թափառաշրջիկ գողանում է նրանց փոքրիկ տղային ու միայն 40 տարի անց է վերջինս իմանում, որ ոմն հարուստ Ռաջի որդին է), այնպես էլ Մաշտոցի պուրակի պահպանման համար համառ մարտեր մղող ակտիվիստների պայքարը հանկարածակի մթագնեց, երբ պարզ դարձավ, որ «բուտիկների» դեմ հացադուլ հայտարարած ակտիվիստը սատանիստ է:

Ինչպես ընտրություններից առաջ է հայ հասարակությունը բաժանվում ընդդիմադիր ու դիմադիր հատվածների, այնպես էլ այսօր բաժանվեցին «սատանիստակողմերի» ու «սատանիստադեմերի»: Մի մասն իր իմացած 7 հարկանի հայհոյանքների ողջ պաշարը հրամցրեց` «փետրահան» անելով հացադուլավորին, մյուս մասն էլ, որոշեց զորավիգ լինել սատանիստին, և այս ամենի շուրջ ստեղծված «ազգային-ազատագրական պայքարը» հասավ նրան, որ այս ընթացքում բոլորը համ բուտիկները մոռացան, համ բուտիկի տեղում գտնվող ծառերը, համ բուտիկների ծլում-ծաղկում-բարգավաճումն ապահովող ոստիկաններին, համ էլ բետոնաշաղախիչ մեքենաների դեմ անզեն դուրս եկող քաջարի բնապահպաններին:

Իսկ ահա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հենց նոր կշեռքից իջեցրեց քաղաքական ուժերին: Ու ըստ Ահարոնյանի չափումների (կամ գուցե պատվերի)` հայտնի դարձան գերծանր քաշայինները: Չնայած դժվար է ասել հայտնի դարձան. մենք բոլորս արդեն 4 տարի գիտենք, որ դրանք ՀՀԿ-ն ու ԲՀԿ- են:

Ինչ վերաբերում է հայտնություններին. այսօր իրավապաշտպան (տեսնես ու՞մ իրավն է պաշտպանում) Միքայել Դանիելյանի խոսքերից հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը ոչ թե ահաբեկիչ է, այլ քաղբանտարկյալ: Սրանից հետևում է, որ Բեն Լադենն էլ Մայր Թերեզան էր, իսկ Պաբլո Էսկոբարը մի հասարակ, փետրավոր հրեշտակ երկրի երեսին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին (լուսանկարներ)
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
Ստեփան Պողոսյանի վերջին հրաժեշտը` Կամերային երաժշտության տանը
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
Աշոտյանը հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 563
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն