Գերմանիան ադրբեջանամե՞տ է դարձել22 Փետրվարի 2012 - 10:16
«Հրապարակը» գրում է.
«Այսօր խորհրդարանական խմբակցությունները պատրաստվում են համատեղ դիմում-նամակ ստորագրել, որն ուղղված է լինելու Գերմանիայի Բունդեստագի ամենախոշոր` քրիստոնեադեմոկրատական խմբակցությանը: Հայտնի է դարձել, որ այս խմբակցության պատգամավորները պատրաստվում են Ղարաբաղի հարցով հայտարարություն տարածել, որտեղ կան հայկական կողմի տեսակետները ոտնահարող ձևակերպումներ: Մասնավորապես Ղարաբաղը և հարակից տարածքները բնորոշվում են որպես գրավյալ, և կա կոչ, ուղղված հայկական կողմին` վերադարձնելու այդ տարածքները: Հետաքրքիր է նաև, որ Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, այն նույն ԵԺԿ- ի, որին վերջերս անդմակցեցին հայաստանյան երեք կուսակցություններ` ՀՀԿ- ն, ՕԵԿ- ը և «Ժառանգությունը»:
Տեսնենք, թե ինչպես գերմանացի պատգամավորները կարձագանքեն իրենց կուսակցությունների կոչին, և ընդհանրապես ինչ արժեր այդ կուսակցությանն անդամակցելուն հետևած ցնծությունը: Մեզ հայտնի դարձավ, որ նամակի տեքստն արդեն պատրաստ է. խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր այն վերջնականապես կհամաձայնեցնեն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Թե ինչու են գերմանացի պատգամավորները որոշել միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը Ադրբեջանի կողմից, այնքան էլ պարզ չէ»: HayNews.am 18 Մայիսի 2012 - 11:59
«Իրավունք» թերթը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.
18 Մայիսի 2012 - 11:48
«Երկիր» թերթը գրում է.
18 Մայիսի 2012 - 11:26
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
18 Մայիսի 2012 - 10:51
«Ժողովուրդ» թերթում կարդում ենք.
18 Մայիսի 2012 - 10:38
«Հայկական Ժամանակ» թերթի աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:
17 Մայիսի 2012 - 11:49
«Առավոտ» օրաթերթում կարդում ենք.
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական
«Բիլայնը» խոստանում է փոխհատուցել՝ կապի խափանման համար
Հասարակություն
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն |







