Պլանավորված օրինաչափություններ և անկանխատեսելի հիմարություններ05 Փետրվարի 2012 - 23:20
նկարիչ Գրիգոր Խաչատրյան,
խռռացող ծիծաղ ունեցող Գրիգոր Խաչատրյան, Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի տնօրեն Գրիգոր Խաչատրյան, «Խորհրդավոր ընթրիքի» բոլոր պերսոնաժները ներկայացնող Գրիգոր Խաչատրյան, Հիսուսից հետո ջրի վրա առաջին անգամ քայլող Գրիգոր Խաչատրյան, իր ծնողների սեռական ցանկությունների արդյունք Գրիգոր Խաչատրյան, ճշմարտության գեղեցիկ ոտքեր ունեցող Գրիգոր Խաչատրյան, մարդկության կյանքի պատահականությունները պլանավորող Գրիգոր Խաչատրյան
հանդիպեցինք: նա առաջինը պլանավորեց ասել հետևյալը.
մարդիկ առաջին հերթին կենդանիներից նրանով են տարբերվում, որ կարող են իրենց կողքից նայել: տարբերվում ենք նաև նրանով, որ ցանկացած գործողություն կատարելիս մտածում ենք, թե ինչի համար ենք անում: իսկ քաղաքացին, կարծում եմ, ուղղակի կամ անուղղակի ձևով պիտի միշտ իրեն տեսնի կողքից, որպեսզի տեսնի, թե ինչ պահվածքով են քաղաք ստեղծում: սա օգնում է, որ ինքդ քեզ ճշգրտես ու ուղղես,որովհետև բոլոր մարդիկ միշտ փորձում են լավագույն ձևով ներկայնալ: բայց եթե ճշմարտությունը բոլոր անկյուններից չի ներկայացվում, դառնում է կեղծիք: օրինակ` եթե այս զրույցի ընթացքում մենք փորձում ենք թաքցնել մեր բացասական հատկանիշները, սկսում ենք կեղծել: Միսակ Խոստիկյանի կարծիքով քաղաքը պատահականություններն են: որպես Պատահականությունների պլանավարոման ազգային կենտրոնի տնօրեն` համաձա՞յն եք այս մտքին: ես պլանավորում եմ պատահականությունները: ընդհանրապես պատահականությունը չպլանավորված օրինաչափություն է: չհասկանալով բազմաթիվ երևույթների դրդապատճառները` մենք չենք ակնկալում որոշակի իրողություններ, և դրանց ի կատար ածվելը մեզ համար դառնում է պատահականություն: պատահականությունն այն ամենն է, ինչը մեր կանխամտածած օրինաչափությունների շղթայից դուրս է: բայց ինքը անպայմանորեն իր լինելու նախադրյալներն ունի: այսինքն` պատահականությունը չգիտակցված օրինաչափությունն է: այսինքն, պատահականությունների պատճառը մարդու` իր ուղեղի հնարավորությունները ոչ լիարժեք օգտագործե՞լն է: գիտականորեն է ապացուցված, որ մարդ իր գանգատուփի հնարավորությունների միայն չնչին մասն է օգտագործում: բայց գուցե այդ չօգտագործվող հատվածը պահում է ենթագիտակցականի ինֆորմացիան: ես կարծում եմ` մենք ավելի շատ կարիք ունենք ջնջելու ենթագիտակցականի և գիտակցականի եզրը: եթե մեկը մյուսի առջև բաց լինեն, ամբողջ ինֆորմացիան կդառնա մերը: երբ վերանան պատահակնությունները, մարդիկ ի՞նչ կկորցնեն: մեր տրամաբանությունը մեզ համար կանխատեսելի է: մարդու մոտ այնպիսի զգացողություն կա, որ ինչ որ մարդ անում է, պլանավորված է, բայց ոչ մեր կողմից: մարդու ֆիզիոլոգիական և բիոլոգիական պահանջները մի իրավիճակի մեջ են դնում, որ մենք դրանց հետևում ենք: այս ամենը բերում է այն գիտակցության, որ մարդ սկսում է կասկածել, որ ինքը ղեկավարվում է մեկի կողմից: այսինքն` մարդ ապրում է մի պլանավորված տրամաբանական շղթայի մեջ: երբ շեղվում ես այդ շղթայից ու ուզում ես քեզ կողքից նայել, առաջ է գալիս հիմարությունը: ամեն մարդ ուզում է խելոք լինել, ինչը կապված է գիտակցական շղթայի հետ: կան արժեհամակարգային նորմեր, որի արդյունքում որևէ գործողություն կատարելիս մտածում ենք որն է ճիշտ, որը սխալ, որը ձևավորվել է մեր ստացած դաստիարակության, կարդացած գրականության արդյունքում: մարդիկ դառնում են քաղաքակրթության ստեղծած զոմբիներ: մենք ապրում ենք բարոյահոգեբանախոհափիլիսոփայական նորմերով, որի արդյունքում մեր բոլոր քայլերը կանխատեսելի են: բայց յուրաքանչյուր մարդ ցանկություն ունի դուրս գալ այդ շղթայից: և շատ կարևոր է հիմարությունը, որը չի տեղավորվում այդ շղթայում: երբ դուրս ես գալիս այդ շղթայից, հասարակությունը սկսում է չհասկանալ քեզ և քեզ համարել հիմար: իսկ Գրիգոր Խաչատրյանը ավելի շատ պլանավորված օրինաչափությունների շղթայու՞մ է ապրում, թե ՞անկանխատեսելի հիմարությունների: եթե մարդ մտածում է, ապրում է տրամաբանության շղթայում: այսինքն, նրա կյանքը պլանավորված է, ինչպես ապրում եմ նաև ես: օրինաչափության շղթայի խախտում է ինքնասպանությունը, թմրանյութեր օգտագործելը նաև հիմարությունները: ի՞նչ է ազատությունը Գրիգոր Խաչատրյանի համար: ազատ չենք այնքանով, որ անընդհատ կախված ենք տարբեր նորմերից: այդ նորմերից մարդ ազատվում է հազվադեպ, երևի ստեղծագործելու որոշակի պահերի: թեկուզ, այդ ժամանակ էլ բացարձակ ազատ չէ, որովհետև իր մեջ անընդհատ շրջանառվում են գեղագիտական նորմերը: օրինակ` ես անընդհատ ստեղծագործելու պահերին փորձում եմ չենթարկվել այդ նորմերին, բայց երբ չես ենթարկվում նորմերին, հասարակությունը սկսում է քեզ չհասկանալ: կարո՞ղ ենք ասել` պոտենցիալ ունես ազատ լինելու, երբ մենակ ես: մենք երբեք մենակ չենք և մենք միշտ բացարձակապես մենակ ենք: երբ ֆիզիկապես մենակ ենք, մենք անընդհատ խոսակցության մեջ ենք ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: իսկ երբ իրականում մարդկանց հետ ես, դու ավելի մենակ ես մնում քեզ հետ: մեխանիկորեն շփվում ես մարդկանց հետ, բայց կարող ես իներցիոն խոսակցության մեջ մտնել ինքդ քեզ հետ: լիլիթ պետրոսյան քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհամցեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք շրջանառվում են քաղաքային միջավայրում ու որոնց կրողն ես դառնում դու, կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: եթե որևէ միջավայրում կան մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր: այս նախագիծը մտածելու ու ստեղծելու մասին է: HayNews.am 02 Ապրիլի 2012 - 23:51
ասացիք, որ արվեստը զուտ մարդկային գործունեություն է, իսկ ի՞նչն է բնորոշում մարդկայինը
29 Մարտի 2012 - 23:45
(սկիզբը կարդացեք նախորդ երկու հրապարակումներում)
27 Մարտի 2012 - 23:30
եթե քաղաքականությունը կարող ենք սահմանել որպես արվեստ, այդ դեպքում ի՞նչ է արվեստը
21 Մարտի 2012 - 00:50
մենք «քաղաքը» մշակութաբանական շարք ենք պատրաստում: ինչ է քաղաքը:
14 Մարտի 2012 - 23:26
սեր ու լուռ կանացիություն կա կապույտից վարդագույնին անցնելու այս խաղաղության մեջ:
կտավից նայում է մի սևաչյա կին: Արմինե Կալենցն այստեղ ոչ մտավորական է, ոչ էլ նկարիչ, նա Հարություն Կալենցի սիրելի կինն է: այս հոգատար նկարում նա պատկերել է իր` երեխայի սպասող կնոջը: 12 Մարտի 2012 - 23:59
«արժանապատիվ տրանսպորտ» պողոտան այսօր ոտքի էր ելել: «քաղաքը» գնաց ու տեսավ փորձարկվող և արդեն կայացած երկխոսության տարբեր մոդելներ:
11 Մարտի 2012 - 14:44
գրիգոր խաչատրյանի հետ հանդիպումը լի էր հակասություններով:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական
«Բիլայնը» խոստանում է փոխհատուցել՝ կապի խափանման համար
Հասարակություն |







