Անժելա Սարգսյանը՝ Նարեկացու մասին ֆիլմում17 Փետրվարի 2012 - 14:54
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն: Ֆիլմի ցուցադրումից առաջ ռեժիսոր Լեւոն Իվանյանը նշեց. «Ինչ էլ նկարահանվի Նարեկացու մասին, այն Սուրբի գործունեության մի փոքր մասն է կազմելու…»:
Գրականագետներից ոմանք պնդում են, որ Նարեկացին ամենեւին էլ հոգեւոր հովիվ չէր, պարզապես ճգնավոր էր, իսկ տվյալ ֆիլմում ակնհայտ է «Կյանքի խոսք» եկեղեցու ազդեցությունը, այս ամենին գումարած նաեւ այն, որ «Հովիվ»-ում նկարահանվել է վերջերս իր «բաց» լուսանկարների հաշվին սկանդալային դարձած դերասանուհի Անժելա Սարգսյանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանն սկզբում նշեց. «Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի առաջարկն էր ֆիլմ նկարահանել Նարեկացու մասին: Նա էլ հոգացել է բոլոր անհրաժեշտ ծախսերը»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ փորձել են Նարեկացուն ներկայացնել մարդու, ընդհանրական եկեղեցու անդամի կերպարով, որպեսզի ֆիլմի ասելիքը հասանելի լինի ոչ միայն հայ, այլեւ արտերկրի հանդիսատեսին. «Նարեկացու մասին առայսօր քիչ բան է հայտնի, Նարեկավանքն էլ վաղուց է քանդվել, բայց մենք գտել ենք այն քարայրը, որտեղ ճգնել է Նարեկացին ու նկարահանումների մի մասը իրականացրել այնտեղ»: Ավդալյանը հավելեց. «Նարեկացին ընդհանրական վարդապետ է՝ ընտրված ու սրբացված բոլոր եկեղեցիների կողմից: Նա երբեք ճգնավոր չի եղել, շուրջ 7 տարի Նարեկա գյուղի հոտն է պահել: Ինչ վերաբերում է դերասանուհի Անժելա Սարգսյանին, հիանալի է նրա խաղը, իսկ իր անձնական կյանքը մեզ չի հետաքրքրում»:
Ըստ Aravot.am-ի: HayNews.am 18 Մայիսի 2012 - 18:12
Բրիտանական հեղինակավոր Guardian թերթը, այսօր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հոդվածում պնդել է՝ «ադրբեջանցիները չեն զգում հաջորդ շաբաթ մեկնարկող «Եվրատեսիլ» մրցույթի փայլն ու հմայքը»։
18 Մայիսի 2012 - 17:20
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր և բուհի դասախոս Հասմիկյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ասաց. «Այս ամբողջ էպոսին մենք արդեն պատասխանել ենք: Ինչպես ասում էին` բուհում լարվածություն կար, սպանդ: Կարող եմ ասել, որ սպանդը միայն կրթական ոլորտում է: Մեզ մոտ ոչ մի հեղափոխություն, մուռ հանոցի չկա»:
18 Մայիսի 2012 - 16:23
Միաժամանակ հետեւելով կայքերին ու թերթերին։
18 Մայիսի 2012 - 16:14
«Տարին 30 դերասան Հայաստանը չի ուզում, մենք չունենք շուկա: Իհարկե, կան սերիալներ, բայց դե հարևան բարեկամ բերում լցնում են եթեր, դերասանն էլ ինչի՞ն է պետք»,- ասյօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կինոյի և թատրոնի ինտիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
18 Մայիսի 2012 - 16:08
Երգչուհին պարզաբանում է իր Թուրքիա կատարած այցի նպատակները։
17 Մայիսի 2012 - 15:52
Մայիսի 18-ին թանգարանների մուտքն անվճար կլինի ժամը 11-ից մինչ 18:00-ն, իսկ ամսի 19-ին 18:00-ից մինչ ուշ գիշեր:
16 Մայիսի 2012 - 21:30
Սիրողական լուսանկարիչ Դավիթ Քեշքերյանը ծնվել և բնակվում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն փոքրիկ քաղաքում:
16 Մայիսի 2012 - 20:41
Տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները:
16 Մայիսի 2012 - 12:14
«Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները, դրան գումարած ազգայինը, իսկ երրորդն՝ ավելորդ է»,- այսօր ասուլսի ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական
«Բիլայնը» խոստանում է փոխհատուցել՝ կապի խափանման համար
Հասարակություն |







