Facebook   Twitter
 
Լրագրող Հայկ Գևորգյանի գործում սենսացիա կա

Լրագրող Հայկ Գևորգյանի գործում սենսացիա կա

22 Փետրվարի 2012 - 09:48
 
Քրեական գործը հարուցվել է «վրաերթից» 10 ամիս առաջ
«Հայկական ժամանակում» կարդում ենք.

Մեր թերթի թղթակից Հայկ Գևորգյանը, որը «վրաերթի» հետ կապված հայտնի պատմությունից 20 օր հետո` այս տարվա փետրվարի 3-ին կալանավորվեց, երեկ վերջապես ստացավ իր կալանքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը: Ինչպես սպասվում էր, որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան: Դատավոր Արշակ Վարդանյանի` հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեռ 2011 թվականի մարտի 15-ին: Պարզ է, չէ՞, «վրաերթը» տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 13-ին, իսկ դրան վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ: Դատական նիստը, որում քննարկվել է Հայկ Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, տեղի է ունեցել դռնփակ, տևել է 18 րոպե, որի ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանը հասցրել է մանրամասն ուսումնասիրել 23 էջ փաստաթուղթ, այդ թվում նաև «տուժողի» ձեռագիր ու դժվարընթեռնելի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության անընթեռնելի տեքստը:

Թե քանի րոպե է մտածել դատավորը ՀՀ քաղաքացուն կալանքի ենթարկելու մասին որոշումը կայացնելուց առաջ` կռահեք ինքներդ: Նշենք, որ Արշակ Վարդանյանը ԽՍՀՄ ԿԳԲ-ի հայտնի քննիչ, ապա նաև դատավոր Ժորա Վարդանյանի որդին է: Մինչ դատավոր դառնալը նա ընդգրկված էր «Մարտի 1-ի» գործը քննող քննչական խմբում` որպես քննիչ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սասուն Միքայելյանն էլ է ՀԱԿ-ից
18 Մայիսի 2012 - 11:59
«Իրավունք» թերթը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.
Ընտրակաշառքները ժողովրդի քթից բերելու են
18 Մայիսի 2012 - 11:32
«Ժամանակ» թերթը գրում է.
Օսկանյանն ու Հովհաննիսյանը ԲՀԿ-ից դուրս կգան, բայց մանդատից չեն հրաժարվի
18 Մայիսի 2012 - 11:26
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Լիբերալ կուսակցության անդամները բոյկոտել են նիստը
18 Մայիսի 2012 - 11:15
«Ժողովուրդ» թերթը գրել է.
Կորած սառնարանը հայտնաբերվեց նախարարի ամառանոցում
18 Մայիսի 2012 - 10:51
«Ժողովուրդ» թերթում կարդում ենք.
Գագիկ Բեգլարյանը ուզում է նաև փոխվարչապետ դառնալ
18 Մայիսի 2012 - 10:38
«Հայկական Ժամանակ» թերթի աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ գործընկերներին տեղեկացրել է, որ նախարարական որևէ պորտֆել կստանձնի, եթե զուգահեռաբար ստանձնի նաև փոխվարչապետի կարգավիճակ:
ՀԱԿ-ի ներսում մանդատ վերցնել-չվերցնելու շուրջ խնդիրներ են եղել
17 Մայիսի 2012 - 11:49
«Առավոտ» օրաթերթում կարդում ենք.
ՕԵԿ-ը կոալիցիայում կլինի
17 Մայիսի 2012 - 11:34
Գրում է «ՉԻ» թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 125
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն