Facebook   Twitter
 
ԶԼՄ-ների հաղորդումներով գործեր են հարուցվել

ԶԼՄ-ների հաղորդումներով գործեր են հարուցվել

22 Փետրվարի 2012 - 17:18
 
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:
Այսպես՝

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ: Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել` Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ: Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542 հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել թվով 4 հրապարակումների. ստուգվում են «hetq.am» կայքում հրապարակված «Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակն ահազանգում է խախտումների մասին», «armlur.am» կայքում` «Հրազդանում ընթացող ընտրություններում գրանցվել են կոպիտ խախտումներ», «a1plus.am»-ում` «Թիվ 25/04 տեղամասում կառուսել է եղել» եւ «news.am»-ում` «Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկի Հրազդանի ընտրությունների արդյունքները» վերտառությամբ հոդվածներում մատնանշված հանգամանքները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին (լուսանկարներ)
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
Ստեփան Պողոսյանի վերջին հրաժեշտը` Կամերային երաժշտության տանը
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
Աշոտյանը հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 535
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն