Facebook   Twitter
 
Պատերազմի ժամանակ նվիրված մարդիկ տարիների ընթացքում փչացան. Սեֆիլյան

Պատերազմի ժամանակ նվիրված մարդիկ տարիների ընթացքում փչացան. Սեֆիլյան

27 Հունվարի 2012 - 13:09
 
Շուշիի ազատագրման առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն անընդունելի է համարում չհայտարարված պատերազմի մեջ գտնվող երկրի արյան գին ունեցող բանակի նկատմամբ ոտնձգություն և վարկաբեկում.
«Քննադատությունը պիտի լինի կառուցողական, ի ՞նչ է նշանակում բոյկոտել և կոչ անել, որ մյուսներն էլ իրենց երեխաներին բանակ չուղարկեն, սա սրտացավ քննադատություն չէ, սա քանդող է մյուս նախարարությունների համեմատ կայացած կառույցի հանդեպ: Ես կողմնակից եմ սրտացավ պայքարի, որն ուղղված է բանակի ներսում տիրող անօրինականությունների և հանցագործությունների կոծկումների դեմ, բայց բանակը քանդել պետք չէ, մենք հակառակորդ ունենք և դեռ տարածաշրջանում իրականում ամենամարտունակը լինելու տեղ ունենք, դեռ ամենամարտունակը չենք, եթե հաշվենք նաև Թուրքիային, մինչ դեռ մեր դոկտրինում չկա կետ, թե ինչ ենք անելու, եթե Թուրքիան հարձակվի, հույսը ռուսների վրա ենք դրել»:

Ժիրայր Սեֆիլյանը նկատում է, որ պատերազմական իրավիճակը թույլ չտվեց հայեցակարգային միջամտություն կատարել և ունեցանք ռուսական մոդելի հիմքով «կայսերական» բանակ»:

«Արցախի պատերազմում մենք կարողացանք խախտել մեզ պարտադրվող այդ մոդելը և հաղթեցինք: Իսկ այժմ, պնդում եմ՝ համակարգը պիտի փոխվի, ինչ փոփոխություններ էլ լինում են, միևնույն է, անհատի դերը շարունակում է թելադրող մնալ: Մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ ապացուցել էին իրենց նվիրվածությունը, տարիների ընթացքում փչացան»:

«Սարդարապատ» շարժման անդամը պնդում է, որ բանակը 1999 թվականից հետո իշխանությունների ձեռքին գործիք դարձավ, ու այն այսօր էլ շարունակում է օգտագործվել` վարչակարգին պաշտպանելու նպատակով: ՀՀ զինված ուժերի 20-ամյակին ընդառաջ, Սեֆիլյանը մաղթեց, որ ունենանք իրապես ազգային բանակ՝ տարածաշրջանում ամենահզորը և ակնարկեց, թե այս օրերին պատերազմն անցած հրամանատարները հիշողությունների մեջ կընկնեն ու գուցե իրենց ներսում ինչ-որ բան փոխվի :

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանվել Բադեյան. Եթե ձեզ ընտրակաշառքն ա հետաքրքրում, չեմ բաժանելու
22 Փետրվարի 2012 - 21:55
ՀՀԿ-ում վերջնականապես որոշված է` Գավառում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ծնունդով գավառցի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:
Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
22 Փետրվարի 2012 - 21:48
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել աղմուկ հանած օրենքը
22 Փետրվարի 2012 - 16:48
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Մինսկի խումբը գործող միակ ձևաչափն է. ԱՄՆ պետդեպ
22 Փետրվարի 2012 - 16:17
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը ադրբեջանական Ազեր Թաջ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.
Հայաստանը պատրաստ է բարեփոխումների
22 Փետրվարի 2012 - 16:14
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:
Վարդան Ղուկասյանը Բրազիլիայում է, սակայն...
22 Փետրվարի 2012 - 15:22
Վերջին օրերին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում ինտենսիվորեն շահարկումներ են տարածվում` կապված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Բրազիլիա մեկնելու հետ:
Գերծանր քաշայիններն այս պահին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են
22 Փետրվարի 2012 - 14:53
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին է ներկայացրել իրենց իրականացրած հերթական հարցաման արդյունքները:
Ինչու՞ են կախել Մաշտոցի, այլ ոչ թե Արզաքանցյանի նկարը
22 Փետրվարի 2012 - 13:33
Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների անունները թեեւ չեն հրապարակվում, սակայն որոշ մարզերում կարծես թե վերջնականապես որոշվել է, թե ովքեր են առաջադրվելու:
Նախագահն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
22 Փետրվարի 2012 - 13:23
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 148
 
Լրահոս`