Facebook   Twitter
 
Լիլիթ Պիպոյան. «…հայկական միջնադարը փորձում են ամուսնացնել եվրոպական միջնադարի հետ»

Լիլիթ Պիպոյան. «…հայկական միջնադարը փորձում են ամուսնացնել եվրոպական միջնադարի հետ»

11 Փետրվարի 2012 - 00:03
 
այս երգչուհին դեռ չի եղել քաղաքում: սպասում էի նրան ու մտածում, որ մեկը, ում ձայնի տակ մի ժամանակ քնում էի, հիմա նույն ձայնով պատասխանելու է իմ հարցերին:

Լիլիթ Պիպոյանը մեր իրականության տարբերվող հեղինակ- կատարողներից է: նա ուսումնասիրում է միջնադարյան աշխարհիկ երաժշտությունը` փորձելով կապել այն ժամանակակից մտածողությանը:

ձեր երաժշտությունն ի՞նչ գործ է անում:

ես, որպես խորհրդային շրջանի ծնունդ, իմ մեջ հեղափոխական առաքելություն չեմ զգացել խոշոր հասարակական, քաղաքական խնդիրներ բարձրացնելու, որովհետև իմ սերունդը համարյա համակերպվել էր այն բանին, որ դու ոչինչ չես կարող փոխել, հատկապես կինը, հատկապես Հայկական իրականության մեջ: այստեղ մնում էր մի նեղ հատված, որը միջանձնային հարաբերություններն էր, որտեղ եթե կարող էիր քեզ թույլ տալ ազատ լինել, դա արդեն մեծ քաջություն էր: իմ արվեստն ուղղակի այն փորձն է, որ ես ինձ թույլ եմ տվել լինել անկեղծ: թելադրված, ծրագրային հանձնարարություն չեմ կատարել, միշտ եղել եմ շատ անկախ, բոլորովին ազատ:
գիտեք, երբ երգիչները երգում են «ես սիրում եմ Հայաստանը, այն ազատ է ու անկախ», ես գտնում եմ, որ դրանից ավելի տխմար բան հնարավոր չէր ասել երգում, որովհետև դա ընդամենը լոզունգ է, իսկ երբ լոզունգներով ես խոսում, քեզ ոչ ոք չի հավատում, իսկ երբ անկեղծ զգացմունքն ես կարողանում արտահայտել, դա հասնում է սրտերին: ես երբեք կարգախոսերով չեմ երգել, անդեմ նախադասություններ չեմ երգել:

դուք ուսումնասիրում եք միջնադարյան աշխարհիկ երաժշտություն և կապում եք այդ երաժշտությունը այսօրվան… ինչպե՞ս:

կապելուն երկու ձև կա. առաջին` ավելի պարզունակ ձևն այն է, որ վերցնում ես տասներկուերորդ դարում գրված տաղ, կամ ավելի ուշ շրջանի ժողովրդական մեղեդի, դնում ես այդ տաղը էլեկտրոնային գործիքների վրա, երգում ես դա երգեցողության մաներան փոխելով` փորձելով նմանակել իռլանդացի ինչ-որ երգչուհու, (իմիջիայլոց այդ տենդենցը կա մեզանում. օրինակ` հայկական միջնադարը փորձում են ամուսնացնել եվրոպական միջնադարի հետ: ես չգիտեմ` ինչու՞): սա մի ձևն է, որում չափազանց կարևոր է չափի զգացումն ու ճաշակը:

այսինքն դա անթույլատրելի չէ՞:

չէ, իհարկե: սակայն ճաշակի և չափի զգացողության մեջ ես դնում եմ հսկայական իմաստ: դրա մասին կարող եմ ամբողջ դասախոսություն կարդալ: այն պայմանավորվում է մարդու ամբողջ նախորդ ապրած կյանքով` կրթությամբ, գիտելիքների պաշարով, աշխարհայացքի լայնությամբ, սեփական մշակույթի իմացության խորությամբ: եթե բարձր ճաշակ ունես, կարող ես անել դա:
մյուս ձևը, որը շատ թանկ է, այսպես է ստացվում. դու շատ լավ գիտես այդ երաժշտությունը, սիրում ես ու զգում ես լավ: հետո մոռանում ես այդ ամենն ու սկսում երգել այսօրը: այդ ամենը միևնույնն է, թափանցում է քո կյանքի մեջ օրգանական ձևով: դու երգում ես իսկական ժամանակակից հայերեն:
այսօրվա երգերում երկրորդ` թանկ տարբերակը շատ հազվադեպ է հանդիպում:

մեր իրականության մեջ ի՞նչ է միջնադարն առհասարակ:

միջնադարն այն է, ինչ կորել է համարյա անդարձ: մենք ունեցել ենք բարձրաշխարհիկ վերնախավ, շքեղ, գեղեցիկ ինտերիերներ, փափկասուն կանանց, գուսաններ, խնջույքներ, մարգարիտներ: սա մի ամբողջ խավ է եղել իր պոեզիայով, արվեստով:
այս խավի գոյությունը դադարել է և ոսկու փշուրների պես տարածվել ժողովրդական երգի մեջ: մեր ճարտարապետությունում միջնադարից պահպավել են միայն եկեղեցական կառույցները, իսկ աշխարհիկ գանձերը պարզապես չկան:
օրինակ` Ֆրանսիայում կա մի հսկա գիրք, որտեղ տեղ են գտել 500 միջնադարյան երգեր` նոտաներով ու տեքստերով: այսինքն, գիրքը դնում ես դիմացդ ու հայտնվում այդ աշխարհում:
ես շատ փորձեցի փնտրել-գտնել մերը, հետո սկսեցի ինքս տեքստերի համար մեղեդիներ գրել: հետո մտածեցի, որ դա ուղղակի ֆարսիֆիկացիա է: իհարկե սարսափելի ոչինչ չկա դրա մեջ,որ ավելի լավ է գրել այսօրվա լեզվով, այսօրվա մասին:

նարե սահակյան

քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհմացեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք շրջանառվում են քաղաքային միջավայրում ու որոնց կրողն ես դառնում դու, կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: եթե որևէ միջավայրում կան մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր:
այս նախագիծը մտածելու ու ստեղծելու մասին է
 
Նմանատիպ նորություններ
գործունեության մարդկային լինելը պայմանավորված է որոշակի հանդգնությամբ. Վարդան Ազատյան (մաս 4)
02 Ապրիլի 2012 - 23:51
ասացիք, որ արվեստը զուտ մարդկային գործունեություն է, իսկ ի՞նչն է բնորոշում մարդկայինը
ապահմտացումը նույնպես հմտություն է. Վարդան Ազատյան
29 Մարտի 2012 - 23:45
(սկիզբը կարդացեք նախորդ երկու հրապարակումներում)
արվեստը հմտություն է. Վարդան Ազատյան
27 Մարտի 2012 - 23:30
եթե քաղաքականությունը կարող ենք սահմանել որպես արվեստ, այդ դեպքում ի՞նչ է արվեստը
«քաղաքը»… դեռ սկզբում
21 Մարտի 2012 - 00:50
մենք «քաղաքը» մշակութաբանական շարք ենք պատրաստում: ինչ է քաղաքը:
Մինաս. խեղճ քաղաքն ու չվազող գյուղը
16 Մարտի 2012 - 00:35
Մինասի գյուղը ես տեսել եմ և ոչ…
սեռային Կալենցը
14 Մարտի 2012 - 23:26
սեր ու լուռ կանացիություն կա կապույտից վարդագույնին անցնելու այս խաղաղության մեջ:
կտավից նայում է մի սևաչյա կին: Արմինե Կալենցն այստեղ ոչ մտավորական է, ոչ էլ նկարիչ, նա Հարություն Կալենցի սիրելի կինն է: այս հոգատար նկարում նա պատկերել է իր` երեխայի սպասող կնոջը:
բուրգի գագաթին խուճապ է...
12 Մարտի 2012 - 23:59
«արժանապատիվ տրանսպորտ» պողոտան այսօր ոտքի էր ելել: «քաղաքը» գնաց ու տեսավ փորձարկվող և արդեն կայացած երկխոսության տարբեր մոդելներ:
Բոլոր մարդիկ նույնն են, թե՞ կան «ես»-եր
11 Մարտի 2012 - 14:44
գրիգոր խաչատրյանի հետ հանդիպումը լի էր հակասություններով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն