Եթե կայք հավաքել գիտես, ուրեմն լրատվամիջո՞ց ես23 Հունվարի 2012 - 10:37
Վերջին շրջանում սնկի պես սկսել են աճել կայքեր, որոնք իրենց լրատվական են համարում, «բարձր» անուններ ունեն, փորձում են սեփական տեղը հաստատել մեդիա-դաշտում.
Ընդ որում, որպես կանոն այդ «լրատվամիջոցներն» ունեն նախընտրական բնույթ, մի տեսակ «սփամ» կայքեր են, որոնք ոչ միայն սեփական ընթերցողներ չունեն, այլև խնդիր ունեն էլեկտրոնային մեդիայի դաշտում կարդացող «փախցնել», պատվիրատուի հակառակորդ քաղաքական գործիչների մասին տարատեսակ «մուտիլովկաներ» հորինել, պտտել Facebook-ում, հետո էլ ամեն ամիս փող ստանալուց՝ ասել. «Շեֆ, արել ենք, էսքան մարդ ա մտել էդ նյութի տակ»: Այնպիսի տպավորություն է, որ ով կարող է Word Press-ով կայք հավաքել, ուրեմն լրատվամիջոց կոչվելու իրավունք ունի: Շատ դեպքում ափսոսդ է գալիս, որ ինտերնետ դաշտն այս աստիճան ազատականացված է. կարևոր չէ՝ գրանցված է այդ կայքն իբրև ընկերություն, կամ, առնվազն հասարակական կազմակերպություն, ունի պատասխանատվության որևիցե զգացում, ինքն իրեն պատասխան տալի՞ս է այն «զիբիլի» համար, որ մատուցում է ընթերցողներին: Գոնե ես մի քանի այդպիսի կայքեր գիտեմ, ովքեր գտնվում են պատվերի հստակ դաշտում՝ ընդ որում, այդ պատվերը ոչ թե ի օգուտ, այլ ընդդեմ է տարբեր ուժերի, քաղաքական գործիչների: Իհարկե, քննադատել պետք է, իհարկե, կարելի է ինչ-որ լուր հաստատապես իմանալով՝ գրել, սակայն առնվազն անբարոյական է, երբ ինչ-որ անձինք, ովքեր հայերեն գրել-կարդալու հետ անգամ խնդիրներ ունեն, փորձում են իրենց ներկայացնել իբրև «opinion maker», մի քանի էշություն են գրում, սկսում անցնել հնարավոր բոլոր չափն ու սահմանը, անձնական վիրավորանքներ հասցնում, նյութեր արտատպում և գողանում՝ առանց հղում տալու...
Իմ կարծիքով, պետք է ստեղծվի ընթերցողների համքարություն, ովքեր անարգանքի սյունին պետք է գամեն ոչ հավաստի, վիրավորական բնույթ կրող հոդվածների հեղինակներ լրագրողներին և լրատվամիջոցներին, որոնք միայն խնդիր ունեն դաշտը ողողել «աղբ», անգրագետ և մարդու զզվանք հարուցող նյութերով և հրապարակումներով: Վերջերս, օրինակ, իրեն մեդիամագնատ հռչակած ոմն մեկի կայքերը վիրավորական բառերով ու որակումներով լի մի «եսիմ-ինչ» էին գրել (մարդու լեզուն էլ չի պտտում՝ հոդված ասի) վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին: Երբ կարդում ես այդ աղբը, հասկանում ես, որ մարդը տարրական կրթության և դաստիարակության պակաս ունի... Ինչևիցե, առաջիկայում ընտրություններ են, որոնց ավարտից հետո՝ հուսանք, այս «աղբային» տեռորը կավարտվի, իսկ այդ կայքերն էլ կհամբարձվեն «այն աշխարհ»՝ թողնելով իրենց մասին սրտխառնուք առաջացնող հիշողություններ: Նարեկ Գալստյան HayNews.am 22 Փետրվարի 2012 - 18:00
Չնայած, ասում են, «մերոնցից» միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին է բախտ վիճակվել մասնակցել Ռիոյի կառնավալին, սակայն Ավանի աղերի վերջանալու պատճառով առնվազն 30 սանտիմետրանոց սառցադաշտի տակ անցած Հայաստանում էլ պակաս կառնավալներ չեն ընթանում:
22 Փետրվարի 2012 - 12:17
Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։ Որքան էլ, որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։
20 Փետրվարի 2012 - 18:27
Վարդան Այվազյանը, տեսել էր, թե ինչպես են ԱԺ պատգամավորները ձգվում հետ ու առաջ, իրենց գործընկերների փոխարեն քվեարկության կոճակը սեղմելու համար: Բայց ոչ միայն դա դատապարտելի արարք չի համարում, այլ նման բաները նկատելու մեջ մեղադրում է չափից դուրս ուշադիր լրագրողներին ու օպերատորներին. «Թե ձեզ ո՞վ է խնդրում տեսախցիկները անընդհատ խեղճ պատգամավորների վրա պահեք: Մի քիչ էլ ուրիշ տեղ թեքեք էլի»:
18 Փետրվարի 2012 - 17:36
Հայաստանում իրենցից մեծ վտանգ ներկայացնող բոլոր երևույթների հախից եկել են, հիմա էլ որոշել գայլերի «հիմնահարցը» լուծել:
18 Փետրվարի 2012 - 11:40
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի թղթակից Զեյնեփ Գյուրջանլըն փորձել է պարզել, թե ինչու «մեկ ազգ, երկու պետություն» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հիմա առկա է վիզային ռեժիմ:
17 Փետրվարի 2012 - 23:43
ԲՀԿ-ին աջակցող լրատվամիջոցները այս օրերին տեղեկատվություն են տարածում, թե Գ. Ծառուկյանը փետրվարի 13-ին մեկօրյա աշխատանքային այց է ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
15 Փետրվարի 2012 - 18:32
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վ. Օսկանյանի ԲՀԿ-ին անդամակցելու հայտարարությունը հստակ ազդանշան է առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է հրապարակային քաղաքականություն:
15 Փետրվարի 2012 - 17:53
3800 աստիճան տաքությամբ հեղուկ մետաղի մեջ ձուլվող Տեռմինատորն ասաց` I will be back (ես կվերադառնամ) ու…
15 Փետրվարի 2012 - 16:29
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարել, ըստ որի փոխնակ մայրերին փոխհատուցում կտրամադրվի՝ «ողջամիտ սահմաններում»:
|
Լրահոս`
Արմավիրում ցրտահարությունից մարդ է մահացել
Հասարակություն
ազատների թաղամասը («Այբ» ավագ դպրոց)
«քաղաքը»
Երբ կատուներն ամենածիծաղելին են (տեսանյութ)
Հասարակություն
4 մլրդ մարդ օգտվում է բջջային հեռախոսներից
Հասարակություն
Պատասխանում են Տարոն Մարգարյանին
Հասարակություն
«BRIT Awards»-ը` լուսանկարներով
Մշակույթ
Խոզուկը սիրահարվել է ցլին
Միջազգային
Սրտի կաթվածն առավել վտանգավոր է երիտասարդ աղջիկների համար
Հասարակություն
Ալիևի համադասարանցուն ազատ են արձակել
Միջազգային |







