«արվեստը պիտի սպառվի՞, թե՞ մի բան պիտի մնա, որ կդառնա մշակույթ»29 Հունվարի 2012 - 23:35
արվեստի քննադատ Նազարեթ Կարոյան: նրա հետ հանդիպեցի ու հասկացա, թե ինչքան քիչ բան գիտեմ արվեստի մասին: հիմա հասկացածս ու չհասկացածս ձեզ եմ փոխանցում: եթե անգամ չհասկանաք, վստահեք, որովհետև արվեստը դաժան ստեր չի ասում… կարծում եմ:
ո՞րն է արվեստի և մշակույթի տարբերությունը:
մշակույթ է այն ամենը, ինչի մեջ մենք ապրում ենք, միջավայրն իր ճարտարապետական, կերպարային, նշանային, նյութական ու լեզվական այլազան դրսևորումներով, բոլոր այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են մինչ այդ միջավայրում մեր հայտնվելու ու գործունեություն ծավալելու պահը, գնահատակաները, որ տալիս ենք այս կամ այն երևույթին և չափանիշների համակարգը՝ ընդհանրապես: մշակույթ է այն ամենը, ինչը մենք ժառանգել ենք ու տնօրինում ենք: օրինակ` այսօր հանդիպելու համար մենք ժամադրվեցինք նախապես: կարող ես հարցնել, թե ի՞նչ կա այստեղ առնաձնահատուկ։ իրականում նախապես ժամադրվելու մեր այս արարքը կենցաղային մշակույթի արտահայտություն է, որը բնորոշ է քաղաքներին: գյուղում մարդիկ նախապես ժամադրվելու կարիք չունեն։ արվեստն է այն ամենն, ինչ ստեղծվում է, կատարվում կամ մեկնաբանվում է հիմա, այս պահին: կապ չունի դա վարսավիրի ձեռքի փայլուն աշխատանք է, հենց նոր արտադրված շքեղ ավտոմեքենա, բժշկի իրականացրած վիրահատական վիրտուոզ միջամտություն, թե արվեստագետի ստեղծագործություն։ անցյալից մեզ հասած գեղարվետական մշակույթը ևս չի դադարում իհարկե արվեստ լինելուց։ օրինակ` Հրանտ Մաթևոսյանի որևէ պատմվածք, եթե ընթերցվում է և թեկուզ որևէ ընթերցողի մտքի մեջ մեկնաբանվում, ուրեմն այն ապրում է որպես արվեստի ստեղծագործություն: հետևաբար դինամիկ փոխհարաբերության մեջ դիտարկելու պարագայում կարելի է ասել, որ արվեստ է այն ամենը, ինչ որ տեղավորված չէ մշակույթի սահմանների մեջ, ավելի շուտ գոյանում է այդ սահմաններըը հաղթահարելու միջոցով ու հաղթահարելու պահին, մշակույթի հանդեպ իր ընդվզման մեջ։ և փոխադարձաբար մշակույթ է այն, ինչը փորձում է սանձել արվեստի այդ ընդվզումները, այն նորմավորել ու զետեղել վերահսկման իր դաշտում։ այս կոնֆլիկտի արդյունքում, արվեստի ընդվզման շնորհիվ է, որ ընդլայնվում է մշակութային դաշտի սահմանները և հակառակը, արվեստը կլանելու և յուրացնելու իր ունակությունների շնորհիվ է, որ մշակույթը պահպանում է իր կենսունակությունը՝ հարստանալու ու փոփոխվելու իր գոյաբանական հատկությունը։ ինչ՞ն է հետապնդում արվեստը: սիմվոլիկի արտադրությունը իբրև ձև արվեստի մեջ է, որ իր կատարյալ արտահայտությունն է ստանում: աշխատանքային որոշ գործողություններ են ծավալում դիցուք նաև կապիկները և, ասենք, մրջունները։ բայց այդ աշխատանքի արդյունքում սիմվոլիկը չի արտադրվում։ Սիմվոլիկի այս արտադրությունն է, որ իր բացառիկության շնորհիվ մարդուն տարանջատում է կենդանի մյուս արարածներից, և հատկապես արվեստի սիմվոլիկ ձևերն ստեղծում են ազատ տարածությունը, որով շրջապատված է մարդը: ի՞նչ տեղ ունի գեղեցիկը արվեստի առանձնահատկությունների շարքում: մինչև 18-րդ դարը «գեղեցիկ» և «արվեստ» հասկացությունները կապված չէին միմյանց։ արվեստ էր համարվում ամեն ինչ։ բայց 18-րդ դարի հատկապես վերջերին արվեստի այն տեսակների վրա, որոնց գործառույթը մարմնավորումներ ստեղծելն էր, առաջ եկավ ու տարածվեց «գեղարվեստ» հասկացությունը։ այդ հասկացության ի հայտ գալը մի կողմից բաժանում դրեց արվեստների միջև ՝ «գեղեցիկ» և «ոչ գեղեցիկ»։ իսկ մյուս կողմից արտացոլեց գեղեցիկ կոչված արվեստների մասին պատկերացումը, ըստ որի, ոչ թե արվեստն է ինքնին գեղեցիկ, այլ նրա մարմնավորած առարկան ու երևույթը։ այսինքն Գեղեցիկը այդ պատկերացման մեջ վերաբերում է արվեստից դուրս գտնվող երևույթին։ այնինչ Արվեստը՝ այդ երևույթը մարմնավորելու և փոխանցելու միջոցն էր սոսկ։ սակայն 18-20-րդ դարերի քննարկումները այն մասին, թե ին՞չ է գեղեցիկը, և որտե՞ղ է այն զետեղված, արդյո՞ք այն բացառապես առարկայական գոյությու՞ն է, թե՞ նաև՝ ենթակայական, արդյո՞ք գեղեցիկը միայն արվեստից դուրս է գտնվում, թե երբեմն նաև արվեստի մեջ, գեղեցիկի գեղագիտական ընկալման այս փոփոխությունն ու զարգացումը հանգցրեցին նրան, որ արվեստի մարմնավորումները նույնպես ենթարկվեցին փոխության։ այն աստիճանն, որ «գեղարվեստ» հասկացությունը իբրև «գեղեցիկ» և «արվեստ» բառերի համադրություն ոչ միայն դադարեց հղել պատկերի պարունակությանը, այլև անկարող դարձավ հատկանշել ու ցուցանել ի հայտ եկող պատկերն ինքնին իբրև գեղեցիկ մարմնավորում և առարկա։ թերևս նաև սա է պատճառը, որ «գեղարվեստ» հասկացությունը արդի արվեստի զարգացմանը համընթաց սկսեց դուրս գալ շրջանառությունից, և այսօր ժամանակակից արվեստի նկատմամբ դրա կիրարկումը թվում է լիովին անտեղի ու ժամանակավրեպ: արդի և ժամանակակից արվեստները իրենց մեջ հաղթահարելով «գեղարվեստ» հասկացությունը, արվեստին վերադարձնում են այն իրադրությունը, որում գեղեցիկ և ոչ գեղեցիկ արվեստների բաժանումը դեռևս տեղի չէր ունեցել։ բայց եթե արվեստը հասարակության սպառման համար է, ապա առանց գեղեցիկի արվեստի ընկալումը մեծամասնության համար կդառնա անմատչելի: խնդիրն հենց այն է, թե ինչի՞ համար է արվեստը: արդյոք արվեստը պիտի սպառվի՞, թե՞ մի բան պիտի մնա, որ հնարավոր չէ սպառել, մի «նստվածք», որն էլ հենց դառնում է մշակույթ: իսկ սպառվածը չի՞ մնում: սպառվածը չի կարող մնալ, այլապես ինչ սպառման մասին է խոսքը։ մշակույթը կարող է լինել սպառողական, մշակութային արդյունաբերությունը կարող է ստեղծել սպառման համար նախատեսված ապրանքներ, սակայն այդ նույն մշակույթը չի կարող լինել կենսունակ, եթե իր մեջ չունենա իր ինչպիսին լինելը մարմնավորող արվեստ։ արվեստի համար սպառողականությունը խնդիր է։ երբ արվեստը արծարծում է այդ խնդիրը, դրանով սպառողական մշակույթի գովք չէ, որ կատարում է, այլ՝ քննադատությունը: սպառողականության նշանները գործարկելու միջոցով ստեղծել ծաղրական դիստանցիա և հեգնանք դրա հանդեպ: այս իմաստով Դադաիզմը և անգամ Պոպ Արտը` իբրև արվեստի ուղղություններ, քաղաքական քննադատության ուղղություններ են: ընդհանրապես, մոդեռն ու ժամանակակից արվեստներում քննադատությունը փորձարարության հետ մեկտեղ ստեղծագործելու գլխավոր եղանակներն են: իր արվեստը խնդիր ու՞նի զարմացնելու կամ հիացնելու: արդի արվեստը կապիտալիստական աշխարհի և շուկայական տնտեսության շրջանակներում ծավալվող գործունեություն է: նորույթի առկայությունն է, որ արվեստագետի առջև բացում է շուկայում տեղ գտնելու հնարավորությունը: հետևաբար արվեստագետը միշտ պիտի ձգտի նորացնել իր առաջարկը: միգուցե դիրքորոշումը դեպի նորարարությունը կարող է ընկալվել որպես հիացմունքը կամ զարմանք առաջացնելու խնդիր։ իրականում արվեստագետը չունի նման խնդիր, այլ ավելի շուտ ունի գնահատված լինելու ակնկալիքներ։ արվեստը դաստիարակելու նպատակ ունի՞: իրականում տեսական սահմանում տալը միայն հղացական մաքուր աշխատանք չէ։ գոյություն չունի արվեստի տեսություն, որում անտեսված լինի տեսաբանի դիրքորոշումը։ սահմանանում տվողի դիրքը, նրա ունեցած տեսանկյունը, որը ի սկզբանե քաղաքական դիրք է, ներառված է դրանում իբրև նախադրյալ։ այսպես, Լուսավորության դարաշրջանի փիլիսոփաները իրենց սահմանումներում արվեստին վերագրում էին դաստիարակչական գործառույթ, այդ սահմանման ընձեռած հնարավորությունները ևս ներգրավելով ֆեոդալական հասարակարգը փոխելու իրենց քաղաքական օրակարգի մեջ։ ժամանակակից արվեստը չունի ոչ դաստիարակչական և ոչ էլ կրթական գործառույթը, սակայն դա չի նշանակում, թե արվեստասերի կենսափորձը և գիտելիքները ժամանակակից արվեստի ստեղծագործության հետ հարաբերության մեջ մնում է անփոփոխ: նրանում առկա փորձը և դրա փոխանցումը արվեստասերի անձնական փորձը հարստացնելու գործիք է: բայց արվեստասերը պիտի ցանկություն ցուցաբերի՝ ունենալու մի բան, որն իրեն պակասում է: եթե այս ցանկությունը չկա, ուրեմն նա հնարավորություն չունի հասնելու արվեստի ստեղծագործության մեջ կուտակված փորձին և ընկալելու նրանում ձևակերպված հայացքը: այսինքն` եթե գործ ունես ժամանակակց արվեստի հետ և ցանկություն` ունենալու այդ փորձը և գիտելիքը, տեսնելու նրանում առաջարկված տեսնելու եղանակները, ապա պարտավոր ես հասկանալ սովորել, ոչ թե պարզապես սովորել, այլ՝ հասկանալ սովորել։ արվեստի ստեղծագործությունը կենցաղային իր չէ, որի հետ ինստրուկցիա լինի նախատեսված: այն կարող է հայտնվել և հայտնվում է անսպասելիորեն և արվեստասերը պիտի պատրաստ լինի դրան: ժամանակակից արվեստի ուղերձը հենց այդ է` եղիր պատրաստ դիմավորելու անսպասելի առաջարկը կամ հանդիպումը, ապրելու մի իրադրության մեջ, որն անսովոր է, ես կասեի՝ արտասովոր։ դա հենց ժամանակակից մարդու ցանկությունը չէ՞: արվեստագետը հասկանում է, որ թե ժամանակակից մարդը չլինի այդպիսին, չի կարող գոյատևել: մենք չենք կարող ապրել մի աշխարհում, որը շարունակական փոփոխությունների մեջ է, կարող ենք կուլ գնալ այդ միջավայրին, եթե ինքներս մեզ չփոխենք: իսկ արվեստագետը այդ փորձն ու տեսնելու եղանակների իր մեթոդներն է, որ առաջարկում է կիսել: լիլիթ պետրոսյան քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհամցեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք շրջանառվում են քաղաքային միջավայրում ու որոնց կրողն ես դառնում դու կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: եթե որևէ միջավայրում կան մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր: այս նախագիծը մտածելու ու ստեղծելու մասին է: HayNews.am 02 Ապրիլի 2012 - 23:51
ասացիք, որ արվեստը զուտ մարդկային գործունեություն է, իսկ ի՞նչն է բնորոշում մարդկայինը
29 Մարտի 2012 - 23:45
(սկիզբը կարդացեք նախորդ երկու հրապարակումներում)
27 Մարտի 2012 - 23:30
եթե քաղաքականությունը կարող ենք սահմանել որպես արվեստ, այդ դեպքում ի՞նչ է արվեստը
21 Մարտի 2012 - 00:50
մենք «քաղաքը» մշակութաբանական շարք ենք պատրաստում: ինչ է քաղաքը:
14 Մարտի 2012 - 23:26
սեր ու լուռ կանացիություն կա կապույտից վարդագույնին անցնելու այս խաղաղության մեջ:
կտավից նայում է մի սևաչյա կին: Արմինե Կալենցն այստեղ ոչ մտավորական է, ոչ էլ նկարիչ, նա Հարություն Կալենցի սիրելի կինն է: այս հոգատար նկարում նա պատկերել է իր` երեխայի սպասող կնոջը: 12 Մարտի 2012 - 23:59
«արժանապատիվ տրանսպորտ» պողոտան այսօր ոտքի էր ելել: «քաղաքը» գնաց ու տեսավ փորձարկվող և արդեն կայացած երկխոսության տարբեր մոդելներ:
11 Մարտի 2012 - 14:44
գրիգոր խաչատրյանի հետ հանդիպումը լի էր հակասություններով:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական |







