Երևանում հին քաղաք կկառուցվի06 Փետրվարի 2012 - 10:32
Առաջիկայում Երևանում` Գլխավոր պողոտայի հատվածներից մեկում, սկսվելու է «Հին Երևան» ճարտարապետական համալիրի կառուցումը. այստեղ են տեղափոխվելու են 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի շինություններ, որոնք իրենցից պատմական ու ճարտարապետական արժեք են ներկայացնում:
Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Նշենք, որ համապատասխան ծրագիրը մշակել է LV Architect ընկերությունը:
Նկատենք, որ «հին» քաղաքի վերականգնումը նոր գաղափար չէ: Դեռևս 2005 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հավաքել քանդված շինություններն ու մայրաքաղաքի կենտրոնում ստեղծել մի հարմարավետ անկյուն: Վարդանյանը նշել է. «Այդ ժամանակաշրջանում արագ տեմպերեվ զարգացել է արդյունաբերությունը: 1908 թվականի տվյալներով` Երևանում եղել է 76 գործարան ու ձեռնարկություն, չհաշված 616 արհեստանոցները: Քչերին է հայտնի, որ Երևանի կենտրոնում 20-րդ դարի սկզբին եղել է 16 եկեղեցի ու մատուռ»: Հավելենք, որ «Հին Երևանն» իրենից ներկայացնելու է փոքրիկ թաղամաս, որտեղ տիպիկ երևանյան էքստերիերում կտեղակայվեն բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ, ինչի շնորհիվ այն կդառնա քաղաքային կյանքի ակտիվ հատված: Այստեղ հավաքվելու են Ամիրյան, Աբովյան, Բյուզանդ և Կողբացի փողոցներից վերջին տարիների ընթացքում ապամոնտաժված հին շենքերը: «Հին Երևանը» ձգվելու է 300 մետր ու բաղկացած է լինելու 20 շինություններից: HayNews.am 18 Մայիսի 2012 - 13:37
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ կառավարությունը նախաձեռնել են սկսել գործողություններ` կապված ժամկետանց, կասկածելի և վտանգավոր սնունդ հայտնաբերելու, ինչպես նաև մակնանշման խնդիրների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի ավտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
18 Մայիսի 2012 - 13:34
«Չելսի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել «Աուդի» ավտոընկերության հետ:
17 Մայիսի 2012 - 15:31
«Այս տարի կարտոֆիլի 5000 տոննա ավել բերք կունենանք»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հարությունյանը:
17 Մայիսի 2012 - 14:15
Մինչ այսօր տնտեսվարողներին տրամադրվել է 2010 տոննա սերմնացու, որը ներկրվել է ՌԴ-ից։
17 Մայիսի 2012 - 13:53
2009-2010 թվականներին կլիմայական պայմանների և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հետեւանքով Հայաստանի գյուղատնտեսությունում նվազել է համախառն արտադրանքը:
17 Մայիսի 2012 - 13:07
ՀՀ կառավարությունը որոշել է «Եվրոթերմ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մարտի 15-ը։
17 Մայիսի 2012 - 13:05
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Նախ, հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ, արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական |







