Facebook   Twitter
 
Վիկտոր Հյուգո .«Փարիզի աստվածամոր տաճար».  տպագրությունը ոչնչացրե՞ց ճարտարապետությունը

Վիկտոր Հյուգո .«Փարիզի աստվածամոր տաճար». տպագրությունը ոչնչացրե՞ց ճարտարապետությունը

27 Հունվարի 2012 - 12:09
 
«սա կսպանի նրան»
սա-ն գիրքն է, նա-ն` հուշարձանը…
Վիկտոր Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճար»-ում սարկավագապետ Կլոդը տագնապի մեջ էր. հոգևորականի սարսափը նոր գործակալից` տպագրության արվեստից, սրբարանի սպասավորի սոսկումն ու շլացումը Գուտեմբերգի լուսասփյուռ մամուլից:

սա ճիչն էր այն մարգարեի, որն արդեն լսում է ազատագրված մարդկության ժխորն ու խլրտումը, որը ապագայում տեսնում է, թե ինչպես իմացությունն ու միտքը խարխլում են կրոնը, կարծիքը գահընկեց է անում հավատը: սա նշանակում է, որ մի նոր գրություն հաջորդելու է մի նոր զրության: մամուլը սպանելու է եկեղեցին, գիրքը սպանելու է հուշարձանը:
երբեք չէի մտածել, որ մեկի գոյությունը կախված է մյուսի գոյության բացակայությունից: բայց այդ ժամանակաշրջանում սա նախազգուշացում էր, որ մարդկային միտքը, փոխելով իր ձևը, կփոխի նաև արտահայտության եղանակը: յուրաքանչյուր սերնդի հիմնական միտքը այլևս չպիտի գրվեր նույն ձևով ու նյութով: քարե գիրքը իր տեղը զիջելու էր թղթե գրքին:

իսկապես, քաղաքակրթության ծագումից մինչև քրիստոնեական թվականության տասնհինգերորդ դարը ներառյալ` ճարտարապետությունը եղել է մարդկության մեծ գիրքը:
երբ առաջին ցեղերի հիշողությունն իրեն ծանրաբեռնված զգաց, երբ մարդու հուշերի բեռն այնքան ծանրացավ, որ մերկ խոսքը ճանապարհը կորցնելու վտանգին մատնվեց, ապա այդ հուշերը գրեցին գետնի վրա ամենատեսանելի, ամենատևական և բնական ձևով: առաջին հուշարձանները այն ժայռակտորներն էին: ճարտարապետությունն սկսվեց այնպես, ինչպես սկսվում է ամեն գիտություն: սկզբում դա այբուբեն էր. տնկում էին մի ուղղահայց քար, դա տառ էր, իսկ ամեն տառ հիերոգլիֆ էր, ամեն հիերոգլիֆի վրա էլ հանգչում էր գաղափարների մի խումբ:
բառերը հետագայում կազմեցին: քարը քարին դրեցին, իրար կցեցին այդ գրանիտե վանկերը: խոսքը փորձեց որոշ շարակցումներ անել: կելտական դոլմենն ու կրոմլեխը. էստրուկսյան տումուլուսը (դամբանաբլուր), եբրայական գալգալը(ստորերկրյա գերեզմանակույտ) բառեր են: մի քանիսը, օրինակ, տումուլուսը, հատուկ անուններ են: երբեմն էլ, երբ շատ քար ու տարածություն ունեին, գրում էին ամբողջական նախադասություն: Կարնակի (բնակավար Ֆրանսիայում) քարակույտն արդեն մի ամբողջ ֆորմուլ է:
վերջապես ճարտարապետությունը գրեց գրքեր: և այդ գիրքը ոչ միայն հուշարձանների էության, այլև ձևի մեջ էր: Սողոմոնի տաճարը ոչ միայն սուրբ գրքի կազմն էր, այլև հենց սուրբ գիրքը: նրա համակենտրոն գոտիներից յուրաքանչյուրի վրա քահանանները կարող էին կարդալ ակներև ցուցադրված ու թարգմանված խոսքը, այդպես սրբարանից սրբարան հետևելով նրա ձևափոխություններին` բռնեցին դա իր վերջին խորանում, նրա ամենաշոշափելի ձևի մեջ, որը տակավին ճարտարապետություն էր: այսպիսով` խոսքը պարփակված էր շինության մեջ, սակայն նրա պատկերը իր արտաքինի մեջ էր, ինչպես մարդու դեմքը` մումիան ամփոփող տապանի վրա:
ավելին` շենքերի արտահայտած գաղափարը հառնում էր ոչ միայն նրանց ձևից, այլև նրանց համար ընտրված վայրից: նայած այն բանին, թե արտահայտվող սիմվոլը մռայլ էր կամ զվարթ, ըստ այդմ էլ Հունաստանը իր լեռները պսակում էր աչքին ներդաշնակ մեհյանով, Հնդկաստանը փորում էր իր լեռների ընդերքը:
այսպիսով` աշխարհի առաջին վեց հազար տարիների ընթացքում, Հնդկաստանի անհիշելի ժամանակներից մնացած կռատնից մինչև Քյոլնի մայր եկեղեցին, ճարտարապետությունը եղել է մարդկության մեծագույն գիրքը` գրությունը: և մարդկային յուրաքանչյուր միտք իր էջն ու հուշարձանն ունի այդ գրքում:
յուրաքանչյուր քաղաքակրթություն սկսվում է աստվածապետությամբ և վերջանում ժողովրդապետությամբ` դեմոկրատիայով: մենիշխանությանը հաջորդող ազատության այս օրենքը գրված է ճարտարապետության մեջ, որովհետև մենք պնդում ենք այս միտքը, չպետք է կարծել, որ շինարարական արվեստը հզոր ու ընդունակ է միայն տաճար կառուցել, կրոնական առասպելաբանություններն ու սիմվոլներն արտահայտելու, իր քարեղեն էջերում օրենքի տախտակները հիերոգլիֆներով քանդակագրելու:
մինչ Գուտնբերգի գյուտը, ով բանաստեղծ էր ծնվում, դառնում էր ճարտարապետ: մասսաների մեջ հանճարը, որ ֆեոդալիզմը բոլոր կոմերից ճնշվում էր, ազատվելու ելք էր գտնում միայն ճարտարապետության մեջ: մինչև իսկ պոեզիան ստիպված եղավ գալ ու տեղավորվել հուշարձանի մեջ` օրհներգի կամ շարականի ձևով:

բայց տեղի ունեցավ մայր ռևոլուցիան` տպագրության գյուտը: միտքը, ստանալով տպագիր ձև, դարձավ ավելկի անկորչելի: այն խառնվեց օդին: եթե ճարտարապետության դարաշրջանում միտքը դառնում էր հուշարձան, տիրանում դարին ու վայրին, ապա տպագրության գյուտը միտքը դարձնում է թռչունների երամ, որը միաժամանակ գրավում է օդի և տարածության բոլոր կետերը:

կարելի է փշրել զանգվածը, բայց ինչպես կարելի է ջնջել ամենուրեքությունը:

տպագրության գյուտից հազարավոր տարիներ են անցել, բայց կարծես թե մամուլն ու ճարտարապետությունը լեզու են գտել, ու ապրում են մեկը լրացնելով մյուսին: կամ գոնե կարող են լինել այդպիսին:

լիլիթ պետրոսյան

քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհմացեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք շրջանառվում են քաղաքային միջավայրում ու որոնց կրողն ես դառնում դու, կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: եթե որևէ միջավայրում կան մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր:
այս նախագիծը մտածելու ու ստեղծելու մասին է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շարմազանովը Էկվադորի խորհրդարանի փոխխոսնակին ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան
27 Մայիսի 2016 - 18:01
Ազգային ժողովը կարևորում է Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների խորացումը:
Բռնապետների բարեկամ հանդեսը «Տարվա մարդ» է ճանաչել Ալիեւին
27 Մայիսի 2016 - 17:45
Մի քանի օր է` ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ները հիացմունքով շրջանառում են բռնապետական ռեժիմների հետ համագործակցող The Business Year հանդեսի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին 2016 թվականի «Տարվա մարդ» ճանաչելու մասին լուրը:
«Վերջին զանգ». ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 63 ավտոմեքենա
27 Մայիսի 2016 - 17:31
Թեև մեքենա վարելու գայթակղությունից ձեռնպահ մնալու՝ շրջանավարտների ծնողներին և շրջանավարտներին ուղղված ոստիկանության բազմաթիվ հիշեցումներին ու կոչերին, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով (2 զոհ): Այսպես.
Պետական համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Ատոմ Ջանջուղազյան
27 Մայիսի 2016 - 17:16
Պետական համակարգում իրականացվող օպտիմալացման գործընթացը չպետք է ինքնանպատակ լինի: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր-գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:
Օբաման պատմական այցով ժամանել է Հիրոսիմա
27 Մայիսի 2016 - 17:01
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է իր այցը Հիրոսիմա՝ ամերիկյան Իվակունի ավիաբազա այցելությամբ։
Դանիել Դեքերը ցանկանում է համերգով հանդես գալ Արցախում
27 Մայիսի 2016 - 16:50
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ցանկանում է այցելել Արցախ և համերգով հանդես գալ ղարաբաղցիների համար: Այս մասին նա տեղեկացրեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին:
Պատգամավորից շորթում կատարելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27 Մայիսի 2016 - 16:32
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
147 դպրոցի Վերջին դասի և վերջին զանգի արարողությունը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին
27 Մայիսի 2016 - 16:16
Մայիսի 27-ին մայրաքաղաքի դպրոցներում ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13169
 
Լրահոս`