Facebook   Twitter
 
Առաջիկա խորհրդարանի հնարավոր պատկերը. սոցհարցում

Առաջիկա խորհրդարանի հնարավոր պատկերը. սոցհարցում

06 Փետրվարի 2012 - 23:17
 
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը մշակել, պլանավորել և իրականացրել է նախընտրական հետազոտություն:
Հաշվի առնելով Հայաստանում 2012 թվականի մայիսին սպասվելիք խորհրդարանական ընտրությունները,
Ելնելով ներքաղաքական զարգացումների վերլուծության և ազգային սոցիալական քաղաքական վարքագծի դինամիկայի ուսումնասիրման անհրաժեշտությունից,
Կարևորելով խորհրդարանական ընտրությունների սոցիալական ազդեցության և քաղաքական կուսակցությունների վերաբերյալ սոցիալական ընկալման գնահատականը,
Հաշվի առնելով տվյալ գնահատականների չափելի, առաջատար միջազգային փորձում առկա գործիքակազմի կիրառմամբ վերլուծության անհրաժեշտությունը թե’ քաղաքական կուսակցությունների համար` արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից, և թե’ Հայաստանի բնակչության համար` արդյունավետ քաղաքական մասնակցություն ապահովելու տեսանկյունից`

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը մշակել, պլանավորել և իրականացրել է նախընտրական հետազոտություն:

Հետազոտությունը ներառում է երեք տեսակ հարցումներ, որոնք իրականացվել են ՀՀ քաղաքացի և ընտրելու իրավունք ունեցող Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 1600 բնակիչների շրջանում` անանուն սկզբունքով և սեռական պատկանելիության համամասնության առավելագույն ապահովմամբ (իգական/արական - 48/52 %` համապատասխանաբար):
Հաշվի առնելով հարցումների իրականացման և հարցումներից ստացված արդյունքների վերլուծության արդյունավետության ապահովման խնդիրը, ինչպես նաև հանրային տրամադրություններն ու գործող կուսակցությունների վերաբերյալ տեղեկատվական ծածկույթի չափը, հարցումներում հիշատակվել են միայն ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները (Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Օրինաց Երկիր, Ժառանգություն)եւ ժողովրդական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը:
Սույն հետազոտության արդյունքները ծառայում են` որպես հիմք 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի կողմից իրականացվելիք ևս 2 նմանատիպ հետազոտությունների համար:

Հետազոտությունը ներառել է հետևյալ 3 հարց-գործիքները.

Առաջինը դասական համարվող թերմոմետրն է, որի մեթոդաբանությունը ծագումով պատկանում է “Ամերիկյան ազգային ընտրությունների հետազոտություններ”-ին (ANES - American National Election Studies) : Հարցը ձգտում է ցույց տալ քաղաքացու զգայական ասոցիացիաները` վերաբերմունքը, տվյալ կուսակցության հանդեպ:
Շատերը չէ, որ ընկալում են կամ գիտեն տվյալ կուսակցության գաղափարախոսությունը, բայց բոլորն, ըստ երևույթին, ունեն որոշակի կանխավ զգայական վերաբերմունք այս կամ այն կուսակցության վերաբերյալ:
Հայաստանում մինչ օրս անցկացված հարցումները հենված են եղել հիմնականում քվեարկելու կարծիքի/որոշման սկզբունքների վրա, ինչը չէր կարող ցույց տալ անձի ամբողջական քաղաքական կողմնորոշվածությունը: Սույն հետազոտությամբ փորձել ենք լրացնել առկա այդ բացը` ընդգրկելով այս թերմոմետրը ստորև նշված ևս 2 հարց-գործիքների հետ միասին, ինչը նաև հնարավորություն է տալիս համեմատական բնութագրեր կազմել քաղաքական կուսակցությունների հանրային համալիր ընկալման համատեքստի վերաբերյալ:
Այսպես կոչված “զգայական թերմոմետրի” արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.
- Սառը` 0,
- Չեզոք կամ անտարբեր` 50
- Ամենաջերմ` 100,

Երկրորդ հարցը փորձում է պարզել քաղաքացու ընտրության բանական դրդապատճառային համակարգը` գնահատականը այս կամ այն կուսակցության գործունեությանը վերաբերյալ: Այս հարց-գործիքը հենված է “Ընտրական համակարգերի համեմատական հետազոտությունում” (CSES – Comparative Study of Electoral Systems) կիրառվող կարգավորումների և ձևաչափի վրա:
Արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ.
- Չափազանց անընդունելի – 0
- Չափազանց ընդունելի – 10
-
Երրորդ հարց-գործիքի մեթոդաբանությունը զարգացվել է մասնավորապես 1980-ականներին Նիդեռլանդների ազգային ընտրությունների հետազոտությունների համար և կիրառվել է հոլանդական բոլոր ազգային ընտրությունների հետազոտություններում` սկսած 1982 թվականից, բոլոր Եվրոպական ընտրությունների հետազոտություններում` սկսած 1989 թվականից և Եվրոպայում բազմաթիվ ընտրությունների հետազոտություններում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու Իսպանիայում:
Հարցը նպատակ ունի պարզել քաղաքացու` այս կամ այն կուսակցությանը ընտրելու նախապատվությունը, եթե ընտրություններն անցկացվեին հենց հարցման ժամանակ:

Արդյունքները բաշխվել են նախապատվության տոկոսային համամասնության սկզբունքով:

Հանրապետական Կուսակցություն 65 6 34 %

Բարգավաճ Հայաստան Կուսակցություն 52 3 19 %

Հայ Յեղափոխական Դաշնակցություն Կուսակցություն 28 1 3 %

Օրինաց Երկիր Կուսակցություն 20 1 2 %


Ժառանգություն Կուսակցություն 44 3 7 %


Ժողովրդական Կուսակցություն 3 1 0 %


Հայ Ազգային Կոնգրես 51 3 13 %


HayNews.am















 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից
18 Մայիսի 2012 - 20:02
Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին:
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
18 Մայիսի 2012 - 19:24
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Վարչախումբն անցել է տեղեկատվական-հոգեբանական պատերազմի
18 Մայիսի 2012 - 18:00
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.
ՀԱԿ-ի հետ ունենք ռազմավարական և մարտավարական սկզբունքային տարաձայնություններ. «Հանրապետություն»
18 Մայիսի 2012 - 17:38
«Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին՝ պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։
Հայտարարությունն արել են Ալիևի գիտությամբ
18 Մայիսի 2012 - 17:30
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակեց Ասոցիացիայի Խորհրդի հետևյալ հայտարարությունը.
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
ՀԱԿ-ը դիմում է ՍԴ՝ ընտրութունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
18 Մայիսի 2012 - 17:16
Հայ ազգային կոնգրեսը այսօր դիմելու է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
Ընտրություններին մեծ առաջընթաց գրանցվեց. ԱՄՆ-ի դեսպան
18 Մայիսի 2012 - 17:07
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 407
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն