Գևորգ Պողոսյան. Մեծամասնությունը չի հավատում, որ կլինի արդար ընտրություն22 Փետրվարի 2012 - 14:18
«Խորհրդարանական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պայքարն ընթանալու է իշխանական կուսակցությունների միջև: Սոցիոլոգներն անհանգստանում են, որ այդ պայքարը ծեծկռտուքի չվերածվի»,-ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Փորձագետը հայտնեց, որ ըստ հարցումների` խորհրդարան են անցնելու ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը. «Նրանց ձայն է տալու ընտրողների 75 տոկոսը: Եվս 3 կուսակցություն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կանցնեն խորհրդարան, եթե իրենց կողմը կարողանան գրավել ընտրազանգվածի տատանվող 15 տոկոսին»: Սոցիոլոգը բացառեց «Ազատ դեմոկրատներ« նոր ձևավորված կուսակցության անցումը խորհրդարան:
Նա նաև նկատեց. «Հարցումների ընթացքում զգացվել է, որ ՀԱԿ-ից որոշակի հիասթափություն կա, որովհետև նրանից շատ բան էին սպասում: Սակայն ՀԱԿ-ը ցանկացած ժամանակ կարող է կիրառել իր ռեզերվը»: Պողոսյանի խոսքով` չնայած նրան, որ ժողովրդի դժգոհությունը մեծ է, այնուամենայնիվ, մեծամասնությունը հակված է ընտրելու իշխանական կուսակցություններին. «Մարզային ընտրողներն ավելի իշխանամետ են, քան մայրաքաղաքայինները, բայց խորհրդարանում մեկ կուսակցություն չի կազմելու մեծամասնություն: Բարդ պայքար է սպասվում, որի ընթացքում կկիրառվեն բոլոր ավանդական ներքին հնարքները: Հայ ընտրողը ծանոթ չէ կուսակցությունների ծրագրերին. ընտրում է ոչ թե կուսակցություններին, այլ դրանց ղեկավարներին: Ընտրողների մեծամասնությունը չի հավատում, որ կլինեն արդար ընտրություններ»: «Ըստ վիճակագրության խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ընտրողների 55-56 %-ը, ի տարբերություն նախագահականի, որին ավելի շատ մարդիկ են մասնակցում: Խորհրդարանական ընտրություններից կարելի է դասեր քաղել նախագահական ընտրությունների համար»,- նշեց փորձագետը: HayNews.am 18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական |







