Հանրապետականների կծիկը քանդեցին ռամկավարները03 Փետրվարի 2012 - 16:00
2011թ.-ի հայաստանյան քաղաքական անցուդարձի ամենահետաքրքիր դրվագներից մեկը եղավ Հայաստանի ռամկավարներից մեկի՝ Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսային քաղաքականությունը», երբ նա վարչապետ Տիգրան Սարգսյանին հրապարակավ մեղադրում էր Հայաստանի արդյունաբերական գիգանտներից մեկի՝ Նաիրիտի ֆինանսական միջոցների յուրացման, դրանց կանխամտածված փոշիացման և գործարանը պարապուրդի մատնելու համար:
Որոշ փորձագետներ Հ. Առաքելյանի այս քայլերը համարում էին բացահայտ քաղաքական շանտաժ ուղղված վարչապետի և արդարադատության նախարարի դեմ, քանզի ռամկավարների ներկուսակցական գզվռտոց-հակասությունները, որոնք հայտվել էին Արդարադատության նախարարության իրավասության տիրույթում, կարող էին իօգուտ Հ. Առաքելյանի և նրա խմբի լուծվել, եթե լիներ վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական կամքն ու համապատասխան հանձնարարականը նախարար Հ. Թովմասյանին: Նման դեպքերում, սակայն, հարցը հրապարակային հնչեղություն չէր ստանա, և ընդհանրապես՝ շանտաժն այն երևույթն է, որն հրապարակայնորեն չի արվում, հատկապես, երբ խնդիրը առընչվում է իշխանության առանցքային դեմքերից մեկին:
Նշենք նաև, որ կային որոշ խոսակցություններ այն մասին, որ ռամկավար Հարութն ու նրա շրջապատը Նաիրիտին որոշ ապրանքատեսակներ են մատակարարել և տարիներ շարունակ հաց վաստակել, սակայն այդ շրջանում պայմանագրերը խզվել են, և նա ուղղակիորեն վրեժխնդիր է լինում: Սա էլ թույլ փաստարկ է… Մի բան պարզ էր. Հ. Առաքելյանը ինքնագլուխ չէր գործում և չէր գնա նման արկածախնդրության, եթե հանրապետության ներսից կամ դրսից չունենար աջակիցներ: Համաձայնվեք, որ քաղաքական դերակատարություն ունենալու հավակնություններ ունեցող գործիչը բացահայտորեն ու կոպիտ կերպով պատերազմ չէր հայտարարի իշխող ՀՀԿ-ին, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է ռամկավար-ազատականներին (իրենց տևական գործունեության ավանդույթներով հանդերձ), որոնք իրենց պատմության ընդացքում ցուցաբերել են նուրբ և հաշվենկատ քաղաքական վարքագիծ: Սա անգամ ՀԱԿ-ի ոճը չէ: Եվ եթե ուշադիր հետազոտում ենք Հ. Առաքելյանի ուղարկած «բաց ֆաքսերը», մամլո ասուլիսներն ու հրապարակային ելույթները, հստակ երևում է, որ այդ ամենը միտում ուներ հարված հասցնելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեղինակությանը: Սակայն հարցերի հարցը այդպես էլ բաց էր մնում. ո՞վ է Հ. Առաքելյանի պատվիրատուն, ո՞ր քաղաքական ուժն է ռամկավար Հարութին «դարձրել տիկ, ինքը դարձել բերան», և ո՞վ է այդքան շատ ցանկանում հարված հասցնել Տիգրան Սարգսյանին: Պարզ է, որ Հայաստանի վարչապետը (անկախ նրանից, թե ով է և որ ժամանակաշրջանում) ունի ակնառու և թաքնված հակառակորդներ ու մրցակիցներ, որոնք առիթը բաց չեն թողնելու քողարկված կամ բացահայտ հարված հասցնելու համար: Սակայն անհայտ էր, թե ո՞ր ճամբարն էր գործում, ՀԱ՞Կ-ը, իսկ միգուցե երկրորդ նախագահի թիմը... Ահա և սենսացիան. խճճված ու բարդ կծիկը քանդվեց, և դա քանդեցին հենց ռամկավարները: Այս օրերին Հայաստանում են գտվում ՌԱԿ համաշխարհային ցանցի պատասխանատուները: Կասկածից վեր է, որ Սփյուռքում գործող ավանդական կուսակցության ղեկավարությունը «դեսանտ է իջել» նախընտրական Հայաստանում սեփական շահերը պարզաբանելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և վերջնական ճշգրտումներ անելու համար: Կասկածից վեր է նաև, որ «ռամկավար Հարութի թեման ևս քննարկվելու է»... Եվ իրոք, «Հարութի արկածներն» իրենց երկար սպասեցնել չտվեցին, և Կառավարության պաշտոնական լրահոսը հաղորդեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: Այլևալ տեղեկատվության հետ մեկտեղ հաղորդվում է նաև, որ ՌԱԿ ատենապետը ներողություն է խնդրել Տիգրան Սարգսյանից՝ իր կուսակիցներից մեկի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքների համար՝ ասելով. «Առաջին հերթին ցանկանում եմ իմ ներողամտությունն հայտնել՝ Ձեր նկատմամբ ներկայացված անարդար մեղադրանքների համար: Ես շատ խիստ կերպով խոսել եմ: Դժբախտաբար կան մարդիկ, որոնք քաջալերում են նման քայլերը, ամեն մարդ էլ ցանկանում է վարչապետ դառնալ»: Ահա և վերջ: Պարզվում է, որ «շան գլուխը թաղված է» հենց ՀՀԿ-ում: Հանրապետականներից ո՞վ, կամ ո՞վքեր էին ամենաշատը ցանկանում վարչապետ դառնալ, որ իվերջո, զբաղեցրաց պաշտոններից էլ զրկվեցին: Հիշենք վերջին աղմկահարույց հրաժարականները: Հենց այս կարկառուն հանրապետականներն էին Տիգրան Սարգսյանի դեմ տեղեկատվական ու քաղաքական բացահայտ արշավանքի կազմակերպիչներն ու հիմնական հովանավորները: Հենց նրանք են, որ քաղաքականությամբ զբաղվելու համար ինտելեկտին մեծ տեղ չեն տալիս, ասել կուզի՝ քաղաքականությունը նրան համար շախմատ չէ, այլ ասենք բռանցքամարտ կամ ըմբշամարտ, որի հետևանքով էլ «գարունը ձմեռվանից շուտ եկավ», և կորցրեցին իրեն ունեցած պաշտոնները՝ ընդամենը ձեռք բերելով մշուշոտ քաղաքական ապագա: Չէ՞ որ ըմբշամարտում երբեմն պատահում են դեպքեր, երբ «պրիյոմ ես անում ու տակը մնում»: Հ.Գ. Ճիշտ չէր լինի, եթե այդ կարկառուն հանրապետականների աննունները նշեինք, դա ՀՀԿ ներքին խոհանոցի հարցերն են: Ճիշտ չէ նաև միանշանակորեն պնդելը, թե ռամկավար Հարութի պատվիրատուները հենց նրանք են: Թող փաստերն իրենք խոսեն, իսկ մնացածն արդեն խղճի ու բարոյականության տիրույթից են... Արամ Ենգիբարյան HayNews.am 17 Մայիսի 2012 - 11:24
Մամուլում սկսվել է շրջանառվել վարկած, ըստ որի ԱԺ ապագա նախագահ կարող է դառնալ Վարդան Օսկանյանը:
16 Մայիսի 2012 - 16:42
Վարդան Օսկանյան-Հմայակ Հովհաննիսյան-Նաիրա Զոհրաբյան.
16 Մայիսի 2012 - 11:27
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամենամեծ ինտրիգը մնում է հետևյալը. կձևավորվի՞ նոր կոալիցիա թե ոչ.
16 Մայիսի 2012 - 11:25
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի հակասություն չի տեսնում նրանում, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է վարում Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ:
16 Մայիսի 2012 - 11:17
Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից:
15 Մայիսի 2012 - 18:23
«Ստամբուլյան սրճարանում` ծառերի ստվերի տակ, 50-ամյա Սյուզանը` ջերմ ժպիտով և շեկ մազերով, պատմում է, թե ինչպես է դարձել շուրջօրյա սեքս-աշխատող»,-նման տողով է սկսում Թուրքիայում աշխատող մարմնավաճառների մասին պատմությունը Foreign Policy-ն:
15 Մայիսի 2012 - 16:23
«Յուրովիժն 2012» մրցության անցկացմանն համընթաց, Բաքվում՝ մայիսի 22-26-ը, համասեռականների ցույցի արտոնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցությամբ առաջինը բողոք բարձրացրեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակությունը:
15 Մայիսի 2012 - 13:17
Թուրքական «Զաման» պարբերականի անգլերեն տարբերակը` Today’s Zaman-ը, անդրադարձ է կատարել մայիսի 6-ին տեղի ունեցած Ֆրանսիայի, Սերբիայի, Հայաստանի և Հունաստանի ընտրություններին:
14 Մայիսի 2012 - 17:23
Թուրքական «Ռադիքալ» պարբերականն իր «Բիթլիսում վերջին հայը» հոդվածում անդրադարձ է կատարում արմատներով բիթլիսցի աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին և քաղաքում ապրող վերջին հային` Մուղսի Աղային:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական |







