Facebook   Twitter
 
Ռուսները Հայաստանի ինտերնետն էլ գնեցին

Ռուսները Հայաստանի ինտերնետն էլ գնեցին

03 Փետրվարի 2012 - 12:16
 
«Ռոստելեկոմ» ընկերությունը ձեռք է բերել Հայաստանում ամենամեծ անկախ ինտերնետ մատակարար GNC-Alfa ընկերության ակցիաների 75 տոկոսը:
Ընկերության կայքում նշվում է, որ «Ռոստելեկոմի» դուստր ընկերությունը` Teleset Networks LTD , մի խումբ ներդրողներից 22.5 մլն դոլարի դիմաց ձեռք է բերել GNC-Alfa ընկերության ակցիաների 75 տոկոսը:

GNC-Alfa ընկերությունը գործում է ժամանակակից օպտիկամանրաթելային մագիստրալի միջոցով, որը ծածկում է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 70 տոկոսը: Ընկերության ցանցը ելք ունի դեպի տարածաշրջանի այլ հիմնական մագիստրալային ցանցեր:

Սկսած 2012 թվականից GNC-Alfa ընկերությունը ծրագրում է մուտք գործել լայնաշերտ ինտերներտ հասանելիության և թվային հեռուստատեսության ակտիվ զարգացման շուկա: Ընկերության եկամուտը 2011 թվականին կազմել է 12 մլն դոլար:

«Ռոստելեկոմի» նախագահի խոսքերի համաձայն, «սա «Ռոստելեկոմի» Ռուսաստանի տարածքից դուրս առաջին գործարքն է»:

GNC-Alfa ընկերության ձեռքբերումը «Ռոստելեկոմին» թույլ կտա էական աճի ներուժ ունեցող Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում ձեռք բերել զարգացած ենթակառուցվածք թվային հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետային ծառայություններ առաջարկելու համար»,- նշել է ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սննդամթերքի վիճակն ավելի վատ է հատկապես մարզերում
18 Մայիսի 2012 - 13:37
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ կառավարությունը նախաձեռնել են սկսել գործողություններ` կապված ժամկետանց, կասկածելի և վտանգավոր սնունդ հայտնաբերելու, ինչպես նաև մակնանշման խնդիրների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի ավտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
«Չելսին» և «Աուդին» պայմանագիր են կնքել
18 Մայիսի 2012 - 13:34
«Չելսի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել «Աուդի» ավտոընկերության հետ:
Դոլարն էլի թանկացավ
17 Մայիսի 2012 - 17:01
Ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ:
Այս տարի կարտոֆիլը շատ կլինի. Գևորգ Հարությունյան
17 Մայիսի 2012 - 15:31
«Այս տարի կարտոֆիլի 5000 տոննա ավել բերք կունենանք»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հարությունյանը:
ՌԴ-ից ներկրվել է 2010 տոննա սերմնացու
17 Մայիսի 2012 - 14:15
Մինչ այսօր տնտեսվարողներին տրամադրվել է 2010 տոննա սերմնացու, որը ներկրվել է ՌԴ-ից։
Կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանում նվազում է գյուղատնտեսության ծավալը
17 Մայիսի 2012 - 13:53
2009-2010 թվականներին կլիմայական պայմանների և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հետեւանքով Հայաստանի գյուղատնտեսությունում նվազել է համախառն արտադրանքը:
Կուտակային կենսաթոշակի ենթաօրենսդրական դաշտն ընդհանրացվում է
17 Մայիսի 2012 - 13:07
ՀՀ կառավարությունը որոշել է «Եվրոթերմ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մարտի 15-ը։
Միջազգային ֆինանսական կառույցները բարձր են գնահատել մեր երկրի քայլերը. վարչապետ
17 Մայիսի 2012 - 13:05
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Նախ, հետևողական դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև տարվա ընթացքում հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է մեղմել դեռևս նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդ, արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առաջանցիկ աճի հաշվին
Դոլարը թանկանում է
14 Մայիսի 2012 - 16:53
Հայաստանում դոլարը շարունակում է թանկանալ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 77
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն