Facebook   Twitter
 
Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ երիտասարդի գործով վկան փոխել է ցուցմունքը

Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ երիտասարդի գործով վկան փոխել է ցուցմունքը

27 Հունվարի 2012 - 13:02
 
2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի` Քըվան Աղաօլղուի կողմից սպանված պոլսահայ երիտասարդ Սևակ Բալըքչըի գործով դատավարության ընթացքում վկաներից մեկը փոխել է իր ցուցմունքը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Հայազգի երիտասարդի սպանության գործով անցնող վկաներից Հալիլ Էքշին խոստովանել է, որ կեղծ ցուցմունք է տվել:

«Երբ այդ դեպքը տեղի ունեցավ, ինձ զանգահարեց մի մարդ, ով ներկայացավ որպես Քըվանչ Աղաօղլուի հորեղբայր: Նա ասաց, որ լավ կլինի, եթե ես ցուցմունք տամ իր ասած ձևով: Ես էլ ստորագրել եմ նրա տված թղթի տակ»,-նշել է վկան, ով սպանության պահին եղել է դեպքի վայրում:

Նա նաև հավելել է, որ իրականում տեսել է սպանության պահը, թեև կեղծ վկայության մեջ գրված է եղել, որ չի տեսել:
«Ես տեսա, թե ինչպես Քըվանչը զենքը պահեց Սևակի վրա և կրակ արձակեց»,-խոստովանել է Էքշին` նշելով, որ սպանության դրդապատճառները չգիտի:

Նշենք, որ ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգում պարտադիր զինծառայություն անցնող Սևակ Բալըքչըի զորացրմանը մնացել էր 23 օր, երբ նա սպանվեց: Թեև պաշտոնական շրջանակներում նրա մահվան պատճառ է նշվում «զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով դժբախտ պատահարը», սակայն ավելի իրատեսական է թվում այն, որ հայազգի երիտասարդին միտումնավոր սպանել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի մեջլիսը հայտարարություն է տարածել «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ
22 Փետրվարի 2012 - 23:22
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի հանձնաժողովը մի հայտարարություն է ընդունել, որը վերաբերում է թուրք-ադրբեջանական կողմի հորինած «Խոջալուի դեպքերի» «տարելիցին»:
Թուրքերը Բեյրութում ֆիլմերի փառատոն կկազմակերպե՞ն
22 Փետրվարի 2012 - 23:20
Գարնան սկզբին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի կունենա թուրքական ֆիլմերի փառատոն, տեղեկացնում է TRT-ն:
Խոզուկը սիրահարվել է ցլին
22 Փետրվարի 2012 - 21:11
Կենդանիների տարօրինակ սերը:
Պատահար Բուենոս-Այրեսում. հարյուրավոր մարդիկ են վիրավորվել
22 Փետրվարի 2012 - 19:35
Գնացքի վթարի հետևանքով զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Ալիևի համադասարանցուն ազատ են արձակել
22 Փետրվարի 2012 - 19:16
Էլշան Հասանովին պայմանական ազատություն է շնորհվել:
Եգիպտոսը փորձել են մասնատել…
22 Փետրվարի 2012 - 18:58
Միջազգային 4 կազմակերպությունների մեղադրանք է ներկայացվել:
Ռուսաստանում էլ բանակ են գնում խեղճերը
22 Փետրվարի 2012 - 18:09
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ, «Պատվո շքանշան» է հանձնել «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևին` հայրենական էստրադայի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Իսկ երեկ Ռաստարգուևը նշել է իր 55-ամյակը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 173
 
Լրահոս`