Թումանյանի ծննդյան օրը կնշվի նաև Թբիլիսիում17 Փետրվարի 2012 - 13:51
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կնշվի նաև Թբիլիսիիում:
Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
«Կիրակի օրը Պատարագից հետո մենք կբարձրանանք Խոջիվանքի Հայ գրողների պանթեոն, որտեղ հանգչում է նաև Թումանյանը, և կկատարենք հոգեհանգստյան արարողություն»,- մանրամասնեց Վազգեն եպիսկոպոսը: Հայր Վազգենը հայտնեց նաև, որ այդ օրը տեղի է ունենալու Թբիլիսիի օտարագիր գրողների երեկո, ինչպես նաև գրքի նվիրման արարողություն: «Բացի այդ, քանի որ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն փետրվարի 19-ը Բուն Բարեկենդանի օրն է, ապա տեղի «Շուշանիկ տիկնաց միությունը» կազմակերպել է հարիսայի հյուրասիրություն»,- հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Հիշեցնենք, որ Թումանյանը ծնվել է 1869 թ-ի փետրվարի 19-ին: 1883 թ-ից Թումանյանն իր ստեղծագործական կյանքն անցկացրել է Թիֆլիսում: Այստեղ է 1899 թ-ին նա հիմնել «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են բազմաթիվ նշանավոր հայ գրողներ: Նշենք նաև, որ վերջին տարիներին Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է նաև Գրքի նվիրման օր: HayNews.am 18 Մայիսի 2012 - 18:12
Բրիտանական հեղինակավոր Guardian թերթը, այսօր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հոդվածում պնդել է՝ «ադրբեջանցիները չեն զգում հաջորդ շաբաթ մեկնարկող «Եվրատեսիլ» մրցույթի փայլն ու հմայքը»։
18 Մայիսի 2012 - 17:20
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր և բուհի դասախոս Հասմիկյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, ասաց. «Այս ամբողջ էպոսին մենք արդեն պատասխանել ենք: Ինչպես ասում էին` բուհում լարվածություն կար, սպանդ: Կարող եմ ասել, որ սպանդը միայն կրթական ոլորտում է: Մեզ մոտ ոչ մի հեղափոխություն, մուռ հանոցի չկա»:
18 Մայիսի 2012 - 16:23
Միաժամանակ հետեւելով կայքերին ու թերթերին։
18 Մայիսի 2012 - 16:14
«Տարին 30 դերասան Հայաստանը չի ուզում, մենք չունենք շուկա: Իհարկե, կան սերիալներ, բայց դե հարևան բարեկամ բերում լցնում են եթեր, դերասանն էլ ինչի՞ն է պետք»,- ասյօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կինոյի և թատրոնի ինտիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
18 Մայիսի 2012 - 16:08
Երգչուհին պարզաբանում է իր Թուրքիա կատարած այցի նպատակները։
17 Մայիսի 2012 - 15:52
Մայիսի 18-ին թանգարանների մուտքն անվճար կլինի ժամը 11-ից մինչ 18:00-ն, իսկ ամսի 19-ին 18:00-ից մինչ ուշ գիշեր:
16 Մայիսի 2012 - 21:30
Սիրողական լուսանկարիչ Դավիթ Քեշքերյանը ծնվել և բնակվում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն փոքրիկ քաղաքում:
16 Մայիսի 2012 - 20:41
Տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները:
16 Մայիսի 2012 - 12:14
«Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները, դրան գումարած ազգայինը, իսկ երրորդն՝ ավելորդ է»,- այսօր ասուլսի ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
Հասարակություն, Քաղաքական |







