Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի պատճառն Իրանն է. «Հյուրիյեթ»18 Փետրվարի 2012 - 11:40
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի թղթակից Զեյնեփ Գյուրջանլըն փորձել է պարզել, թե ինչու «մեկ ազգ, երկու պետություն» Թուրքիայի ու Ադրբեջանի միջև մինչև հիմա առկա է վիզային ռեժիմ:
«Եթե Թուրքիան վիզային ռեժիմը վերացրել է Վրաստանի, Սիրիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, անգամ աֆրիկական երկրների հետ, ինչո՞ւ Ադրբեջանի հետ մինչև հիմա անցագրերով է մուտքը»,-նման հարցադրում է կատարում թուրք լրագրողը և փորձում գտնել այդ հարցի պատասխանը Բաքվում:
Անդրադառնալով պաշտոնական վարկածին, թե «դա թղթաբանական խնդիրների հետևանք» է, «Հյուրիյեթը» կանգ է առնում այլ պատճառների վրա, որոնցից գլխավորը, ըստ ադրբեջանցի պաշտոնյաների, Իրանն է: «Իրանի ու Ադրբեջանի նույնպես միջև նույնպես վիզային ռեժիմ գոյություն ունի: Իսկ պաշտոնական Թեհրանը Բաքվից պահանջում է` եթե Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացվի, դա պետք է արվի նաև Իրանի հետ: Իսկ Իրանն Ադրբեջանին ճնշելու լծակ ունի, այն է` Նախիջևանը: Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն իրականացվում է Իրանի միջոցով: Եվ եթե ադրբեջանական կողմը հաշվի չառնի Թեհրանի այդ պահանջը, կարող է Նախիջևանի հետ կապը կորցնել: Ուստի ադրբեջանցիներն այժմ չեն կարող Թուրքիայի հետ վերացնել վիզային ռեժիմը, քանի որ ստիպված կլինեն նույնն անել նաև Իրանի հետ: Սակայն այդ դեպքում Ադրբեջանը կարող է բախվել այլ խնդիրների հետ. Իրանում ապրում է մոտ 35 մլն էթնիկ ադրբեջանցի, ովքեր Իրանի քաղաքացիներ են: Ադրբեջանում վախենում են, որ բնակչության միջոցով Իրանը կկարողանա իր ազդեցությունը տարածել նաև Ադրբեջանի վրա»,-ադրբեջանցի քաղաքական գործիչների, մտավորականների, լրագրողների հետ զրույցից հետո նման եզրակացության է գալիս «Հյուրիյեթի» թղթակիցը: Հ.Գ. Քարտեզը, որում Արցախի Հանրապետությունը պատկերված է որպես առանձին միավոր, տեղադրված է նույն այս հոդվածում: HayNews.am 18 Մայիսի 2012 - 20:33
Կիևի ոստիկանությունը հերքել է տարածված այն լուրերը, թե Եվրո-2012-ի ժամանակ Ուկրաինայում նախատեսվում է օրինականացնել թմրանյութերի օգտագործումը: Այս մասին հայտնում է «Ուկրաինական լուրերը»:
18 Մայիսի 2012 - 20:16
Ինչպես հայտնում է kloop.tj պորտալը, Տաջիկստանի կառավարությունը, իր հերթին, միլիոն դոլար է տրամադրել դիֆթերիայի դեմ պայքարի համար:
18 Մայիսի 2012 - 19:49
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Ստեփանակերտ և Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:
18 Մայիսի 2012 - 19:36
Բանակցությունները կընթանան հաջորդ օրը` մայիսիս 21-ին:
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
18 Մայիսի 2012 - 18:56
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Հունաստանի իշխանություններին կոչ է արել, որքան հնարավոր է արագ, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորել կառավարություն: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
18 Մայիսի 2012 - 18:12
Բրիտանական հեղինակավոր Guardian թերթը, այսօր «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հոդվածում պնդել է՝ «ադրբեջանցիները չեն զգում հաջորդ շաբաթ մեկնարկող «Եվրատեսիլ» մրցույթի փայլն ու հմայքը»։
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
18 Մայիսի 2012 - 16:35
Հինգշաբթի գիշերը Վիետնամում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Մահացել է 34 մարդ:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն |







