Թբիլիսիի հայկական դպրոցում կատարվածը «մի կաթիլ մեղրի» պատմություն է. Վան Բայբուրդ06 Փետրվարի 2012 - 14:05
«Ռեգնում» գործակալության տեղեկություններով` հունվարի 23-ին Թբիլիսի թիվ 104 միջանակարգ դպրոցում 20-30 տարեկան 15 տղամարդիկ հարձակում են գործել 8 հայ աշակերտների վրա: Ըստ աղբյուրի` միջադեպի արդյունքում եղել են տուժածներ և կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս ամենի մանրամասներն իմանալու ակնկալիքով զանգահարեցինք Վրաստանի նախագահի խորհրդական, հայազգի Վան Բայբուրդին, ով հաստատեց, որ իրոք նույն օրը նշված դպրոցում միջադեպ է տեղի ունեցել, սակյան դա ընդամենը եղել է աշակերտների կռիվ. «Դրան խառնվել է աշակերտներից մեկի ծնողը և հարվածել է կռվող աշակերտներից մեկին: Վրաստանի դպրոցներում աշխատում են պրիստավներ` դպրոցական ոստիկաններ, որոնք, տեսնելով, որ չեն կարող միջամտել, ոստիկանություն են կանչել»:
Վան Բայբուրդի մեկնաբանմամբ` դպրոցականների կռիվն ընդամենը եղել է «մի կաթիլ մեղրի» պատմությունը. «Լավ է, որ կռվող մյուս կողմն էլ իր բարեկամներին չէր կանչել: Եթե մանավանդ այդ բարեկամների մեջ մեկը վրացի լիներ, չգիտեմ դրանից ինչ կսարքեին»: Վրաստանի նախագահի խորհրդականի մեկնաբանմամբ`«Ռեգնում» գործակալությունը խոշորացույցի տակ է պահել Վրաստանն ու նմանատիպ տեղեկությունների միջոցով ցանկանում սրել հայերի ու վրացիների տարաձայնությունները. «Եթե այս գործակալությունը տեղեկատվության պակասորդը լրացնում է նման ձևով, ուրեմն պատկերացրերք, թե ինչի են հասել»: Բայբուրդը նշեց. «Ընդամենը ցանկանում են հակավրացական տրամադրություններ տարածել և Վրաստանում կա հայերի մի զանգված, որ այդ կուտն ուտում է, իսկ Հայաստանում էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչու՞ այդ տեղեկություները չեն տարածվում Թբիլիսիում կամ Երևանում, այլ Ռուսաստանում: Այո, այդ ծնողի հանդեպ իրոք քրեական գործ է հարուցվել, բայց պետք չէ ասել, թե վրացիները հարձակում են գործել հայերի վրա, պետք չէ դպրոցականների կռիվը դարձնել իբրև հայերի ու վրացիների միջև հակասություններ»: HayNews.am 18 Մայիսի 2012 - 20:02
Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին:
18 Մայիսի 2012 - 19:24
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
18 Մայիսի 2012 - 18:00
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.
18 Մայիսի 2012 - 17:38
«Հանրապետություն» կուսակցությունը հավատարիմ իր սկզբունքներին՝ պատրաստ է համագործակցության հասարակական-քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք իրենց խնդիրն են համարում կայուն արժեհամակարգի եւ ժողովրդավարական չափանիշների հիման վրա Հայաստանում համակարգային փոփոխությունների իրականացումը, որի առաջին քայլ է դիտարկվում իշխանությունը բռնազավթած ռեժիմի հեռացումը, ժողովրդավարության հաստատումը, պետականության ամրապնդումը։
18 Մայիսի 2012 - 17:30
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հրապարակեց Ասոցիացիայի Խորհրդի հետևյալ հայտարարությունը.
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
18 Մայիսի 2012 - 17:16
Հայ ազգային կոնգրեսը այսօր դիմելու է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
18 Մայիսի 2012 - 17:07
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել:
|
Լրահոս`
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Միջազգային
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մեկնում է Իրան
Միջազգային
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
Միջազգային, Հասարակություն
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
Հասարակություն, Քաղաքական
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
Հասարակություն
Եվրոպական մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանին
Միջազգային, Մշակույթ
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
Հասարակություն |







