Facebook   Twitter
 
Լռե՞լ, թե՞ չլռել Խոջալուի մասին

Լռե՞լ, թե՞ չլռել Խոջալուի մասին

22 Փետրվարի 2012 - 13:39
 
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի և ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանի բանավեճն այսօր բավական բուռն ընթացավ:
«94 թվականի մայիսին հրադադարի հաստատումից հետո մենք համարեցինք պատերազմն ավարտված և միայն տարիներ հետո հասկացանք, որ գոյություն ունի տնտեսական և քարոզչական պատերազմ, մինչդեռ Ադրբեջանը այս քարոզչական դաշտում հայերին բազմաթիվ «ցեղասպանություններ» է վերագրել, այդ թվում` Խոջալուի: Իսկ մենք միայն 2003 թվականին այդ մասին պատմող գրքեր հրատարակեցինք, չնայած մինչ այժմ աշխատում ենք Խոջալուի դեպքերի մասին քիչ խոսել»,- նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Աշոտ Բլեյանը հակադարձում է, թե պետք է ապրել ներկայով և մտածել նոր ապրող մարդու մասին. «Պետք է առաջ քաշել ոչ թե Խոջալուի և նմանատիպ այլ դեպքերի փաստերն, այլ Արցախի ինքնորոշման հարցը և ցույց տալ, թե ինչպես է այսօր ապրում արցախցին: Այդ գրքերի վրա միլիարդներ ծախսելու փոխարեն կարող ենք մանկական գրքեր տպագրել և մտահոգվել այն փաստով, որ օրեցօր աճում են արտագաղթի և ինքնասպանությունների ցուցանիշները: Սա պետք է մեզ մտահոգի առաջին հերթին»:

Մանասյանի զարմացրեց Բլեյանի տրամաբանությունը. «Մենք ինչպե՞ս կարող ենք Արցախի ինքնորոշման հարցն առաջ քաշել միջազգային ասպարեզում, երբ Ադրբեջանը ապացուցում է, որ մենք «ցեղասպան ենք»: Մենք նախ այդ հարթության վրա պետք է իրական փաստերը վեր հանենք, մենք պետք է ապացուցենք, որ Արևելյան Անդրկովկասում Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործել, մենք պետք է դատի տանք նրանց Խոջալուի դեպքերի հետ կապված: Փաստն այն է, որ խաղաղ բնակչությունը զոհվել է Ադրբեջանի վերահսկելի տարածքներում և նրանց դիակները հենց այդ տարածքներում են խոշտանգել: Այդ մասին դեպքերից մեկ օր հետո խոսել է չեխ լրագրողուհին: Իրենք տեղեկացված էին, որ խաղաղ բնակչությանը պետք է տարհանեին, բայց Ադրբեջանի իշխանություններն այդ պահին չգնացին այդ քայլին, իսկ դուք ասում եք, այս փաստի մասին պետք է շարունակենք լռե՞լ: Կեղծիքը հաղթում է, երբ կան ջանքեր, ճշմարտությունը պարտվում է, երբ չի պաշտպանվում»:

Աշոտ Բլեյանը, թույլ տալով լեզվի սայթաքում, ասաց, թե այն ինչը հաղթում է, դա է ճշմարտությունը. «Ես նորից եմ կրկնում, պետք է մտածենք ներկայում ապրող մարդու մասին: Ես վատ եմ զգում էդ ցեղասպանություն բառը լսելիս: Քարոզչական պատերազմն ուժեղացնելով` մենք սրում ենք հակամարտությունը: Հերիք էղավ, մեր պապերը, մեր հայրերը զոհվեցին, հիմա էլ նորից մեր էրեխեքի՞ն տանենք զոհենք»:

HayNews.am-ի հարցին` ինչպես կարող է մարդն ապրել առանց անցյալի և անցյալն իմանալու, Բլեյանը պատասխանեց. «Եթե մարդ ապրում է, ուրեմն անցյալ ունի»:
Բլեյանն այդպես էլ չհամաձայնեց այն մտքի հետ, որ երիտասարդության համար լավ կյանք ապահովելուն զուգահեռ նրան պետք է նաև հաղորդակից դարձնել պատմությանը, որպեսզի երբ այդ նույն երիտասարդը որևէ միջազգային սեմինարի կամ օլիմպիադայի մասնակցի, ու երբ ադրբեջանցի երիտասարդը փորձի կեղծել պատմությունը, վերջինս կարողանա հակահարված տալ, և այստեղ բնավ զոհի հոգեբանության մասին չէ խոսքը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռիգայում հետերոսեքսուալների շքերթ կկազմակերպեն
18 Մայիսի 2012 - 19:13
Լատվիայի խոհրդարանը մայիսի 24-ին մայրաքաղաք Ռիգայում հետերոսեքսուալիզմ քարոզող շքերթ կազմակերպելու դիմում է ստացել: Այս մասին հայտնում է Ռեգնումը:
Նոր Ազգային ժողովի առաջին նիստը՝ մայիսի 31-ին. ԿԸՀ նախագահ
18 Մայիսի 2012 - 18:43
5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին:
Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
18 Մայիսի 2012 - 18:18
Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ:
Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին (լուսանկարներ)
18 Մայիսի 2012 - 18:03
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
18 Մայիսի 2012 - 17:48
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի գործընկերը բացահայտել է Ջոբսի գաղտնի երազանքները:
Ստեփան Պողոսյանի վերջին հրաժեշտը` Կամերային երաժշտության տանը
18 Մայիսի 2012 - 17:33
Հայ հասարակայնությունը ծանր կորուստ կրեց:
Աշոտյանը հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ
18 Մայիսի 2012 - 17:31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ:
Կրթական նախաձեռնություն «չինական հրաշքի» հեռանկարով
18 Մայիսի 2012 - 17:28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չան Չունին:
ՀՀԿ-ականները կշարունակեն ինքնաբացարկներ ներկայացնել
18 Մայիսի 2012 - 17:28
HayNews.am-ը փորձեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներից ովքե՞ր են պատրաստվում ինքնաբացարկի դիմում ներկայացնել կամ արդեն ներկայացրել են:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 535
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն