Facebook   Twitter
 
«Ժառանգությունը» վարչապետին առաջարկում է քննարկել Քաջարանի խնդիրը Ծնդյան տոներից անմիջապես հետո

«Ժառանգությունը» վարչապետին առաջարկում է քննարկել Քաջարանի խնդիրը Ծնդյան տոներից անմիջապես հետո

Այսօր «Ժառանգություն» խմբակցության անունից Ստեփան Սաֆարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին` Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման շուրջ ստեղծված իրավիճակը եւ ընդլայնվող հանքարդյունաբերության հարուցած խնդիրները Ծնդյան տոներից անմիջապես հետո քննարկելու առաջարկով:
§Ժառանգությունը¦ առաջարկել է հարցի քննարկմանը հրավիրել Սյունիքի մարզի 5 համայնքների ղեկավարներին, հարցին առնչվող պետական այլ մարմինների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքների բնակչության, բնապահպանական կազմակերպությունների ու շարժումների եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին, Մարդու իրավուքնների պաշտպանին, ինչպես նաեւ` քննարկման ժամանակ ապահովել §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավորների ներկայությունը, ինչպես պահանջում է §ԱԺ կանոնակարգ¦ օրենքը:

§Ժառանգություն¦ խմբակցությունը նաեւ պաշտոնապես դիմել է Ազգային ժողովի հինգ մշտական հանձնաժողովների` Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, Տնտեսական հարցերի հանձնաժողովների նախագահներին` նշված խնդիրներով առաջիկայում համատեղ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

Ղեկավարվելով §Ժառանգություն¦ կուսակցության 2011թ. դեկտեմբերի 22-ի հայտարարությամբ` §Ժառանգության¦ պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի են գտել
21 Նոյեմբերի 2018 - 00:01
«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տղամարդու դի են գտել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքը տեղի է ունեցել Աթենք Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռի թռչելուց հետո։
Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի
20 Նոյեմբերի 2018 - 23:55
Հեռուստացույցի առաջ երկար ժամանակ անցկացնելը ե՛ւ կազմվածքի, ե՛ւ առողջության համար վնասակար է. մարդիկ, որոնք հեռուստացույց են դիտում 2 ժամ 12 րոպեից ավելի, ժամանակից շուտ մահանալու վտանգի են իրենց ենթարկում, պնդում են University of Glasgow–ի գիտնականները։
ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները
20 Նոյեմբերի 2018 - 23:50
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
Կավանի. «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վարանը
20 Նոյեմբերի 2018 - 23:45
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարծում է, որ 2018թ. լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը պետք է ստանա Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը:
Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով մենք գործադրում ենք այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
20 Նոյեմբերի 2018 - 23:41
Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք, նույնիսկ այնպիսի, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով:
ՌԴ-ում մահացած կնոջը հրավիրել են իր իսկ թաղման համար դրամական վճար ստանալու
20 Նոյեմբերի 2018 - 23:37
Թոշակային հիմնադրամը Սամարայի կես տարի առաջ մահացած բնակչին պաշտոնական նամակ է ուղարկել՝ հրավիրելով գալ եւ իր թաղման գումարը ստանալ՝ տեղեկացնում է Медуза-ն։
Մայրապետյանի հաշիվների վրա դրված կալանքը խանգարում է Հ2–ի ֆինանսավորմանը. փաստաբանն արձագանքում է
20 Նոյեմբերի 2018 - 23:31
«Հ2» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է Սամվել Մայրապետյանի անձնական միջոցներից և դրա վերաբերյալ նախաքննական մարմնին բավարար փաստաթղթեր ենք ներկայացրել։
Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. ՄԻՊ-ն ընդունել է 5-ամյա Վահագնին (տեսանյութ)
20 Նոյեմբերի 2018 - 23:30
Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Արման Թաթոյանը հյուրընկալել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ցանկություն հայտնած Վահագ Սերոբյանին։
Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով
20 Նոյեմբերի 2018 - 23:28
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14074
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Ծեծկռտուք Երևանում
Հասարակություն