Facebook   Twitter
 
Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար Շիրակի մարզում. 65-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է դաշտում. կնոջը տեղափոխել են հիվանդանոց

09 Մարտի 2018 - 10:47
Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ազատ Մելքոնյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 558 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ վարորդի համաքաղաքացի, 61-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ ՃՈ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի պետ Զատիկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորն ամուսիններ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին
19 Հունիսի 2018 - 20:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին:
Մենք ձեր կողքին ենք լինելու և լուծելու ենք բոլոր խնդիրները. Արայիկ Հարությունյան
19 Հունիսի 2018 - 20:02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Ըստ մահվան վկայականի՝ 5–ամսական երեխայի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն էր. Քննչական կոմիտե
19 Հունիսի 2018 - 19:52
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
19 Հունիսի 2018 - 19:50
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
19 Հունիսի 2018 - 19:48
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հունիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Լարա Առաքելյանը և Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
19 Հունիսի 2018 - 19:47
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ազատվել է աշխատանքից` համաձայն սեփական դիմումի:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար
19 Հունիսի 2018 - 19:27
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Պետնախարար Մարտիրոսյանը գյուղոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերագնահատել գործող ծրագրերի արդյունավետությունը
19 Հունիսի 2018 - 19:25
Հունիսի 19-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11956
 
Լրահոս`