![]() Արթուր Գևորգյանի ծավալուն հարցազրույցը EUBC-ին09 Փետրվարի 2018 - 23:29
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:
Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց: Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում: Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ: Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ: Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար: Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ: Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը: HayNews.am ![]() 18 Փետրվարի 2019 - 23:59
Եթե մարդը օրական 7 ժամից պակաս է քնում, դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի վնասմանը եւ նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի գիտնականները։
![]() 18 Փետրվարի 2019 - 23:58
Աբու Դաբիի զարգացման ֆոնդը մտադիր է 50 մլն դոլարի ներդրում կատարել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օդանավակայանի կառուցման համար, այս մասին տեղեկացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը «ВКонтакте» սոցցանցի իր պաշտոնական էջում:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:50
Այս տարվա փետրվարի 3-ին մահացած ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:38
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
![]() 18 Փետրվարի 2019 - 23:25
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:20
Մոդել Ժիզել Բունդխենը հանգիստն անցկացրել է ընտանիքի հետ:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա ճառով, որում կդիմի վենեսուելացի զինվորականներին՝ խնդրելով աջակցել երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին և բացել ճանապարհները ԱՄՆ-ի կողմից հումանիտար օգնության համար, գրում է РИА Новости-ն: Թրամփի ելույթը կսկսվի Ֆլորիդայի ժամանակով երեկոյան ժամը 4-ին:
![]() 18 Փետրվարի 2019 - 23:05
Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, ներկայացել է գրավիչ կերպարում։
|
Լրահոս`
![]()
Ամենադիպուկ թեստը. որ կենդանին է փախել գազանանոցից
Հասարակություն ![]()
Ժիզել Բունդխենի ծովափնյա հանգիստը (լուսանկարներ)
Հասարակություն ![]()
Թրամփը կխնդրի վենեսուելացի զինվորականներին աջակցել Գուաիդոյին
Միջազգային, Հասարակություն ![]()
Մադոննա Հարությունյանի նուրբ կերպարը
Հասարակություն ![]()
Հայազգի մարտիկի նոկաուտով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ, Տեսանյութեր ![]()
«Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
Հասարակություն ![]()
Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող
Սպորտ, Հասարակություն |