Facebook   Twitter
 
Ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականն է

Ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականն է

13 Սեպտեմբերի 2013 - 15:25
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը:
Այս մասին այսօր լրագրողներին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հարցին, թե նոր ատոմային էներգաբլոկը չի՞ կառուցվելու, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ այդ ընթացքում պետք է նոր ատոմակայանը կառուցած, ավարտած լինենք»:

Ի դեպ, կառավարության այսօրվա նիստում Հայկական ատոմային էլեկտրակայանը միջուկային նյութեր արտահանելու լիցենզիա ստացավ: Խոսքը 1979 եւ 1987 թ.թ.-ի ներմուծված միջուկային վառելիքի 7 հավաքվածքների մասին է, որոնք շահագործել չի հաջողվել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ միջուկային նյութերն արտահանելու են էժան՝ 1 կգ-ը 5000 դոլարով: Դրանք Ռուսաստանի «ՏՎԷԼ» ընկերությունում կհարստացվեն եւ կբերվեն հարստացման համար անհրաժեշտ մակարդակի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իսկ ՀՎԿ-ն վերադարձել է իր ակունքներին. Էդմոն Մարուքյան
22 Նոյեմբերի 2017 - 20:21
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
22 Նոյեմբերի 2017 - 19:19
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին:
Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդիպել են Սոչիում
22 Նոյեմբերի 2017 - 18:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչել Թուրքիայի նախագահի վարչակազմի իր աղբյուրները։
«Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը Ադրբեջան
22 Նոյեմբերի 2017 - 18:40
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունն Ադրբեջան գազի մատակարարումը վերսկսելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել. հաղորդում է TASS-ը:
Արցախում հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի ռեկորդային՝ 16.5 տոկոս աճ է գրանցվել
22 Նոյեմբերի 2017 - 17:44
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ռեկորդային՝ 16.5 տոկոսով աճ է գրանցել և կազմել է 174.3մլրդ դրամ:
Աշոտյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է մասնակցել Դեր Զորի հայկական եկեղեցու վերականգնմանը
22 Նոյեմբերի 2017 - 17:16
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ԵՄ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հերիբերթ Հիրթենին:
Շրջանառության մեջ են դրվել 2017-ի թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները (Լուսանկարներ)
22 Նոյեմբերի 2017 - 15:50
ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ներակայացվել են շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել բողոքող ուսանողների դիրքորոշումը. Լեւոն Մկրտչյան
22 Նոյեմբերի 2017 - 14:38
Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք իսկապես անհանգստացած են այդ հարցով: Այդ մասին խորհրդարանում՝ կլոր սեղանի շուրջ, նոյեմբերի 22-ին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ մեկնաբանելով վերջերս ընդունված «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով սահմանափակվում է կրթության տարկետումը, ինչն իր հերթին ուսանողների բողոքի ակցիաների առիթ է դարձել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3990
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարեն Կարապետյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական