Facebook   Twitter
 
Ռեմարկի «Հաղթական կամարը» հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողների սեղանին

Ռեմարկի «Հաղթական կամարը» հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողների սեղանին

09 Մարտի 2018 - 11:00
Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը հայերեն է թարգմանվել: Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա դասական ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը արդեն իսկ հայ ընթերցողին է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանությունը: Այժմ հերթը մեծանուն գրողի մյուս՝ «Հաղթական կամարը» գլուխգործոցինն է, որը նույնպես հայերեն է թարգմանվում բնագրից: Հաջորդիվ մեր ընթերցողին ենք ներկայացնելու Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: Այս ստեղծագործությունը նույնպես համաշխարհային գրականության գագաթներից է»,-նշում է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գեղարքունիքում տղամարդը փորձել է բռնաբարել հարեւանուհուն. գործը դատարանում է
21 Հունիսի 2018 - 00:21
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է հարեւանուհուն բռնաբարելու փորձի մեջ:
Տատիկները գործած բաճկոնակներ էին բերում. Էջմիածնի դպրոցից ուղարկված ծանրոցների մի մասը հասել է զինվորներին (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 00:15
Երկու տարի առաջ 14-ամյա Անի Մելիքյանը եւ Էջմիածնի թիվ 4 դպրոցի իր ընկերները սնունդի եւ հագուստի մի քանի տասնյակ արկղ էին հավաքել սահմանին ծառայող զինվորների համար եւ նամակներ էին գրել նրանց համար: Զավեշտալի զուգադիպությամբ Անիի նամակը ստացել էր իր եղբայրը, ով այդ ժամանակ բանակում էր:
Ճամբարակում և Վահան գյուղում բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց խնդիրները
21 Հունիսի 2018 - 00:12
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հունիսի 20-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
Շողեր Թովմասյանի խորհրդավոր գրառումը
20 Հունիսի 2018 - 23:51
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի էջում, story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, բավականին խորհրդավոր գրառում է կատարել:
Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա
20 Հունիսի 2018 - 23:46
Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա Բանդուրյանը Armtimes.com -ի զրույցում հերքեց իր բերման ենթարկվելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
20 Հունիսի 2018 - 23:41
Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը եւս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։
«Կոլխոզի նախագեք են՝ գեներալսկի հագուստներով». Սամվել Բաբայանը՝ վերջին բացահայտումների մասին (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 23:00
Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար անսպասելի չէր այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի ամառանոցի և տան պահեստներում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12227
 
Լրահոս`